Թուրք լրագրողները բողոքում են գործընկերների ձերբակալությունների դեմ
Հազարավոր թուրք լրագրողներ կիրակի օրը դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել բանտում գտնվող գործընկերներին և բարձրացնելով մամուլի ազատության հարցը:
Լրագրողներ, ակտիվիստներ, մտավորականներ և որոշ ընդդիմադիր կուսակցություններ երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական հատվածում:
Ոմանց ձեռքին եղել են պաստառներ «Ազատություն լրագրողներին», «Ո՛չ լարերի անջատմանը» և «Արդարություն հենց հիմա» գրառումներով, հայտնում է AFP գործակալության լուսանկարիչը:
Մամուլի ազատության մասին խորագրերով թերթերի կողքին տարել են նաև բանտարկված և սպանված գործընկերների լուսանկարներ:
Մարտի 9-ի որոշման համաձայն Եվրոպական խորհրդարանը ևս Թուրքիային քննադատել է մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ:
Hurriyet պարբերականի տվյալներով՝ բանտերում է գտնվում արդեն 68 լրագրող:
Աղբյուր` JNews.am
Read More »Թուրք լրագրողները բողոքում են գործընկերների ձերբակալությունների դեմ