Skip to content

Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս

Իրանական իշխանությունները երկու ամսով արգելել են տպագրել Ռուզեգար (Ժամանակներ) ռեֆորմիստական օրաթերթը հակառեժիմյան «պրոպագանդա» տարածելու և «պետական գաղտնիքներ» տպագրելու համար: Այս մասին հայտարարել է Թեհրանի դատախազությունը երկուշաբթի օրը:

«Ռուզեգար օրաթերթը չի տպագրվի երկու ամիս. որոշումն ուժի մեջ է մտել նույն օրվանից», – դատախազության խոսքերն է մեջբերում ISNA լրատվական գործակալությունը:

«Թերթը մեղադրվում է ռեժիմի դեմ պրոպագանդա տարածելու և պետական գաղտնիքներ տարածելու մեջ», – ասվում է հայտարարության մեջ առանց մանրամասնությունների:

Առաջին անգամ Ռուզեգարը հայտնվեց կրպակներում 2010 թվականի փետրվարի 3-ին՝ միանալով այն մի քանի ռեֆորմիստական թերթերին, որոնք փորձում են գոյատևել իսլամական հանրապետության` մամուլի դեմ վարած քաղաքականության պայմաններում:

Աղբյուր: Google.com

 

Read More »Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս

Ադրբեջանում ձերբակալվել են լրագրողներին ծեծի ենթարկած երկու անձնավորություն

Երկու հոգի, ովքեր ծեծի էին ենթարկել ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնին և բրիտանացի մարդու իրավունքների պաշտպան Սելիա Դևիսին, ձերբակալվել են Բաքվի ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին շաբաթ օրը Trend լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ 00:20-ի սահմաններում, Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալ թաղամասում չորս անծանոթ մարդ ծեծի են ենթարկել երկու կանանց՝ բրիտանացի Սելիա Դևիսին և ամերիկացի Ամանդա Էրիկսոնին:

Ձերբակալվածները 1993 թվականին ծնված Ադիլ Թագիզադեն և 1989 թվականին ծնված Ռոման Հասանովն է:

Ոստիկանները գիտեն նաև մյուս երկու անձանց անունները և գործողություններ են ձեռնարկել՝ նրանց ձերբակալելու նպատակով:

Աղբյուր: Trend.az

Read More »Ադրբեջանում ձերբակալվել են լրագրողներին ծեծի ենթարկած երկու անձնավորություն