Skip to content

Թուրք գրողի ձերբակալությունը զայրացրել է հասարակական կազմակերպություններին

Ականավոր մտավորական, գրող և հրատարակիչ Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությունը՝ ապօրինի կազմակերպություններին անդամակցելու կասկածանքով, առաջացրել է մի շարք առաջատար հասարակական կազմակերպությունների զայրույթը: Թուրքիայի հրատարակիչների միությունը, Ժամանակակից լրագրողների ասոցիացիան և Մարդու իրավունքների ասոցիացիան կոչ են արել ազատ արձակել Զարաքոլուին:

Նրան ձերբակալել են հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մասսայական ձերբակալությունների արդյունքում: Գրողին ենթադրաբար կասկածում են Քրդստանի հասարակությունների միություն կազմակերպության հետ կապերի մեջ, որը համարվում է Քրդստանի աշխատանքային կուսակցության քաղաքացիական գաղտնի կառույց:

Ռագիփ Զարաքոլուն նաև Բելգե հրատարակչության տնօրենն է, որը բազմաթիվ գրքեր է հրատարակել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ խտրականությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է հայերի ցեղասպանությանը:

Աղբյուր: Hurriyet Daily News.com

Read More »Թուրք գրողի ձերբակալությունը զայրացրել է հասարակական կազմակերպություններին

Թուրք լրագրողներն ընդդեմ լրատվական գործակալության

Թուրքիայի լրագրողների միությունը գրավոր հայտարարությամբ բողոքել է «Անատոլիա» լրատվական գործակալության վարած քաղաքականության դեմ:

Անցյալ շաբաթվա ընթացքում «Անատոլիայի» գրեթե 70 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, ասվում է հայտարարության մեջ:

«Բացի այդ կրճատվել են հանգստյան օրերը. շաբաթական մեկ ոչ աշխատանքային օր: Վերջին շաբաթների ընթացքում ավելացել են անտեղի նշանակումները, հեռացումները, գրավոր և բանավոր բացատրությունների պահանջները և նկատողությունները», – Bianet կայքին ասել է Լրագրողների միության նախագահ Էրքան Իփեկչին:

«Անատոլիա» լրատվական գործակալության պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ ԹԼՄ-ի և այլ միությունների հայտարարությունները զրպարտում են գործակալությունը և ապակողմնորոշում հասարակությանը: Գործակալությունը 65 միլիոն թուրքական լիրայի ճեղքվածք ունի բյուջեում, և դրա 85 տոկոսը կազմում են աշխատավարձերը և այլ ծախսերը, ասվում է հայտարարությունում՝ հավելելով, որ հեռացված աշխատակիցների իրավունքները պաշտպանվում են: Գործակալության ենթակառուցվածքը փլուզման շեմին էր, և անհրաժեշտ էր նոր համակարգ, գրված է հաղորդագրությունում:

Աղբյուր: Hurriyet Daily News

 

Read More »Թուրք լրագրողներն ընդդեմ լրատվական գործակալության

Թուրք ոստիկանները դատապարտվել են Հրանտ Դինքի սպանության առիթով

Հունիսի 2-ին թուրքական դատարանը 4-6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել մի խումբ ոստիկանների 2007 թվականին հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ժամանակ անգործություն դրսևորելու համար:

Մի գնդապետ և նրա հինգ ենթակաները, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում Տրապիզոնում, որտեղ էլ երիտասարդների մի խումբ պլանավորել է լրագրողի սպանությունը, հայտնվել են ծովափնյա քաղաքի դատարանում:

Դատախազներն ասում են, որ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել Դինքի սպանության կազմակերպման մասին Տրապիզոնում: Հենց այս քաղաքից է 17-ամյա մարդասպանը, ով ընդունել է իր մեղքը:

Սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար:

Աղբյուր: RFE/RL

Read More »Թուրք ոստիկանները դատապարտվել են Հրանտ Դինքի սպանության առիթով