Որքան կարճ, այնքան լավ. բջջային նորություններ
Բջջային հեռախոսների համար նախատեսված նորությունները շուկայի ամենաարագ զարգացող ճյուղերից է: Սակայն բջջային պլատֆորմների համար գրելը հատուկ հմտություններ է պահանջում:
Շարժական սարքերի առավելություններից են փոքր չափսը և տեղեկատվության ստացման արագությունը: Բայց շարժական պլատֆորմների բոլոր առավելությունները լիարժեք օգտագործելու համար պետք է հիշել դրանց հետ կապված սահմանափակումների մասին: Դրանցից մեկը էկրանի չափսն է:
Գրեք կարճ: Մտածեք ամեն բառի վրա: Մանրակրկիտ ուսումնասիրեք այս կամ այն պատմությունը, դրա մասին գրելուց առաջ: Դա կօգնի գտնել ճիշտ խոսքեր և ընտրել այդ պատմության լակոնիկ ձևակերպման առավել հեշտ տարբերակը: Շարժական պլատֆորմների համար նախատեսված հոդվածները պետք է լինեն կարճ: Շատ կարճ:
Ձգտեք պարզության: Բաժանորդներից շատերը նորությունները ստանում են բջջային հեռախոսի փոքր էկրանին: Գրեք պարզ լեզվով, որպեսզի տեքստը հեշտ կարդացվի և հասկացվի: Դա կարևոր է նաև այն պատճառով, որ Դուք դիմում եք համաշխարհային լսարանին: Ձեր տեղեկատվությունն ընթերցողը կարող է գտնվել ցանկացած վայրում, և նրանք պետք է արագ հասկանան այն, ինչ Դուք գրել եք: