Skip to content

5 խորհուրդ լրատվական կայք ստեղծելու համար

Լրատվական կայք ստեղծելը թույլ սիրտ ունեցողների համար չէ:

Լրագրող Գլեն Բուրկինսից պահանջվեց անձնական ներդրում, լուրերի շուրջօրյա ստեղծում, գովազդատուների ապահովում և այլն: Իր կայքը` Qcitymetro.com-ը, ծառայում է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի աֆրոամերիկյան համայնքին: Կայքն ունի մոտ 10 անկախ գրող: Կայքը գործի է դրվել 2008 թվականին և 3 տարվա ընթացքում մշտական այցելուների թիվը գերազանցել է 200.000:

Poynter chat-ին տված հարցազրույցում` Բուրկինսը, որն աշխատել է հեղինակավոր թերթերում ավելի քան 2 տասնամյակ, պատմել է թե ինչու և ինչպես է ստեղծել Qcitymetro.com կայքը և ինչ է սովորել այդ տարիներից ի վեր: Բուրկինսի փորձը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց սեփական լրատվական կայքը:

Ահա նրա խորհուրդներից մի քանիսը.

1. Ձեռնամուխ եղի՛ր հաջող մեկնարկին

Եթե կայքի մեկնարկը հաջող չէ, ինչու՞ մարդիկ պետք է կրկին այցելեն այդ կայք: Շուրջ մեկ տարի պահանջվեց մինչև Qcitymetro.com կայքը գործի դրվեց: Այն ներառում էր կայքի ստեղծումը, բիզնես նախագշի պլանավորումը և այլն: Եվ դրա մեծ մասը ինքնաֆինասավորման հաշվին. Բուրկինսը ծախսեց 20.000 դոլար, այնուհետև վերջին 4 տարվա ընթացքում նա ծախսեց ևս 10.000 դոլար և չի բացառվում որ առաջիկայում կրկին գումար է պահանջվելու:

Read More »5 խորհուրդ լրատվական կայք ստեղծելու համար

Ցկցկան լուրեր. հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)

Համացանցում մեկնարկել է նոր ժամանցային-լրատվական նախագիծ, որը կոչվում է «Urish News»: Հաղորդման «Urishությունը» կայանում է նրանում, որ լուրերը մատուցվում են երաժշտության ներքո:

Ավանդական մեդիայի սիրահարները հավանաբար աթոռից վայր կընկնեն` իմանալով, որ «Urish News»-ի շնորհիվ այժմ շաբաթվա իրադարձություններին հնարավոր է տեղեկանալ միաժամանակ «ցկցկալով» ռեփային ռիթմերի և հնչյունների ներքո:

Լուրերի նման մտահղացման հեղինակն է 19-ամյա Տիգրան Մնացականյանը, ով հիփ-հոփի սիրահար է և գերազանց տիրապետում է բիթբոքսի նրբություններին` բերանով արտաբերելով երաժշտական (հիմնականում հարվածային) գործիքների հնչյուններ:

Երիտասարդը, ծանոթանալով գերմանական և ռուսական նմանատիպ հաղորդումներին, որոշեց ստեղծել հայկական տարբերակը: «Օրինակ` Գերմանիայում հեռուստաալիքներից մեկի լուրերից անմիջապես հետո ցուցադրում են ռեփ-նորություններ: Իսկ ռուսական «Rapinfo» հաղորդումը «YouTube»-ում ընդամենը երեք շաբաթական է: Այսինքն՝ մենք ընդհանրապես հետ չենք նրանցից», – ասում է Տիգրանը, ով շրջապատում հայտնի է որպես M’Tiko:

«Urish News»-ի հաղորդավարը համոզված է, որ լուրերի այս ձևաչափը կհետաքրքրի այն երիտասարդներին, ովքեր հեռու են լրատվական հաղորդումներից և կնպաստի, որ նրանք էլ հետաքրքրվեն լրատվությամբ:

Read More »Ցկցկան լուրեր. հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)