Skip to content

Թուրք գրողի ձերբակալությունը զայրացրել է հասարակական կազմակերպություններին

Ականավոր մտավորական, գրող և հրատարակիչ Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությունը՝ ապօրինի կազմակերպություններին անդամակցելու կասկածանքով, առաջացրել է մի շարք առաջատար հասարակական կազմակերպությունների զայրույթը: Թուրքիայի հրատարակիչների միությունը, Ժամանակակից լրագրողների ասոցիացիան և Մարդու իրավունքների ասոցիացիան կոչ են արել ազատ արձակել Զարաքոլուին:

Նրան ձերբակալել են հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մասսայական ձերբակալությունների արդյունքում: Գրողին ենթադրաբար կասկածում են Քրդստանի հասարակությունների միություն կազմակերպության հետ կապերի մեջ, որը համարվում է Քրդստանի աշխատանքային կուսակցության քաղաքացիական գաղտնի կառույց:

Ռագիփ Զարաքոլուն նաև Բելգե հրատարակչության տնօրենն է, որը բազմաթիվ գրքեր է հրատարակել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ խտրականությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է հայերի ցեղասպանությանը:

Աղբյուր: Hurriyet Daily News.com

Read More »Թուրք գրողի ձերբակալությունը զայրացրել է հասարակական կազմակերպություններին

Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին

Թուրքական մեդիա ընկերությունները քննադատում են դատախազի պահանջն, ըստ որի թերթերը պետք է հանձնեն մայիսի 31-ին Հոփա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների` իրենց բոլոր լուսանկարենրը կամ կանգնեն դատարանի առջև:

«Կառավարությանը տեղեկատվություն տրամադրելը լրագրողի գործը չէ», – ասում են Թուրքիայի լրագրողների ասոցիացիան և Առաջադեմ լրագրողների ասոցիացիան: 

Մայիսի 31-ին սևծովյան Հոփա շրջանում տեղացիները բողոքի ցույց էին կազմակերպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ: Սակայն ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով 54-ամյա ցուցարար Մեթին Լոկումչուն սրտի կաթված է ստացել և մահացել: Նրա մահը զայրացրել է ցույցի մասնակիցներին, որոնք սկսել են քարկոծել Էրդողանի կողմնակիցներին:

Հինգշաբթի օրը Հոփայի դատախազությունը հաղորդագրություն է ուղարկել մամուլին՝ տալով լրագրողներին 10 օր, որպեսզի նրանք հանձնեն այդ իրադարձություններից առաջ, ընթացքում կամ հետո արված բոլոր լուսանկարները: Զգուշացվել է նաև, որ ցանկացած լրագրող, որը կհրաժարվի հանձնել իր լուսանկարները, կենթարկվի քրեական պատասխանատվության համաձայն Թուրքիայի ՔՕ 257-րդ հոդվածի՝ «պարտականությունները չկատարելու համար»:

Այս պահանջը զայրացրել է լրագրողական միություններին և քննադատվել մտավորականության կողմից:

«Լրագրողները անվտանգության աշխատակիցներ չեն, որպեսզի տեղեկություն տան իշխանություններին տեղի ունեցած իրադարձությունների մասին», – ասում է Առաջադեմ լրագրողների ասոցիացիան:

Read More »Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին