Ֆուտբոլային հարված. լեգենդար ֆուտբոլիստ – մարզիչը ծեծել է լրագրողին
Ինչպես տեղեկացնում է Totalfootball.am կայքը՝ Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանն ապրիլի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության վեցերորդ տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) ծեծի է ենթարկվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և նրան ուղեկցող անձանց կողմից, այն բանից հետո, երբ կատարում էր իր աշխատանքը և լուսանկարում էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները դաժանորեն ծեծել են Առուշանյանին «Հրազդան» մարզադաշտի թունելում:
19-ամյա ֆոտոլրագրողը ծնոտի վնասվածքի և գլխացավերի պատճառով երեկոյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հաջորդ օրը առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից: Հետազոտությունները ցույց են տվել, որ լրագրողի մոտ դեմքի հատվածում առկա են մկանային վնասվածքներ, իսկ ոսկրային կոտրվածքներ չկան: Ծնոտի ցավերի պատճառով 19-ամյա ֆոտոլրագրողը դեռևս դժվարանում է ուտել և խմել, հայտնում է Totalfootball.am-ը:
Ըստ կայքի դեռևս չճշտված տվյալների՝ այս միջադեպի հետ կապված Արկադի Անդրեասյանն առնվազն մինչև կեսգիշեր (այսինքն՝ առնվազն վեց ժամ) գտնվել է ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննության է ենթարկվել:
Read More »Ֆուտբոլային հարված. լեգենդար ֆուտբոլիստ – մարզիչը ծեծել է լրագրողին