Skip to content

Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս

Իրանական իշխանությունները երկու ամսով արգելել են տպագրել Ռուզեգար (Ժամանակներ) ռեֆորմիստական օրաթերթը հակառեժիմյան «պրոպագանդա» տարածելու և «պետական գաղտնիքներ» տպագրելու համար: Այս մասին հայտարարել է Թեհրանի դատախազությունը երկուշաբթի օրը:

«Ռուզեգար օրաթերթը չի տպագրվի երկու ամիս. որոշումն ուժի մեջ է մտել նույն օրվանից», – դատախազության խոսքերն է մեջբերում ISNA լրատվական գործակալությունը:

«Թերթը մեղադրվում է ռեժիմի դեմ պրոպագանդա տարածելու և պետական գաղտնիքներ տարածելու մեջ», – ասվում է հայտարարության մեջ առանց մանրամասնությունների:

Առաջին անգամ Ռուզեգարը հայտնվեց կրպակներում 2010 թվականի փետրվարի 3-ին՝ միանալով այն մի քանի ռեֆորմիստական թերթերին, որոնք փորձում են գոյատևել իսլամական հանրապետության` մամուլի դեմ վարած քաղաքականության պայմաններում:

Աղբյուր: Google.com

 

Read More »Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս

Հակադարձ հարված. լեգենդար ֆուտբոլիստը հավակնում է դառնալ անցանկալի անձ ֆուտբոլում

Totalfootball.am կայքի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որտեղ որոշում ընդունվեց «Արարատ» թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի գործի վերաբերյալ, ով անցյալ շաբաթ «Հրազդան» մարզադաշտում ծեծի էր ենթարկել Totalfootball.am կայքի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին:

Ըստ կայացրած որոշման՝ Անդրեասյանը խուլիգանական արարքի համար որակազրկվել է 10 խաղով, իսկ «Արարատ» ակումբը տուգանվել` 250.000 դրամով: 

«Արարատը» պարտավորված կլինի վճարել ևս 150.000 դրամ ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանի պահվածքի համար, որն «օգնել» է Անդերասյանին ծեծի ենթարկել ֆոտոլրագրողին:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հաղորդում է, որ Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի կապակցությամբ կարգապահական կոմիտեն նաև առաջարկել է ՀՖՖ գործկոմին նրան ճանաչել անցանկալի անձ ֆուտբոլում։ Անդրեասյանը տարիներ առաջ նման կարգավիճակում եղել էր, սակայն հետագայում որոշումը ֆեդերացիան փոխեց։

Read More »Հակադարձ հարված. լեգենդար ֆուտբոլիստը հավակնում է դառնալ անցանկալի անձ ֆուտբոլում