Skip to content

ՊԻԿ հեռուստաալիքի լրագրողին վտարում են Ռուսաստանից

Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ որոշում է ընդունել հեռացնել երկրից Առաջին տեղեկատվական կովկասյան հեռուստաալիքի լրագրող Նատիա Փոլադաշվիլուն: 

Ինչպես հայտնում է Кавказский узел կայքը՝ մայիսի 30-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հուղարկավորման արարորողության ժամանակ ձերբակալվել են ՊԻԿ հեռուստաալիքի թղթակիցներ Ալեքսեյ Մատվեևը և Նատիա Փոլադաշվիլին: Մատվեևին տուգանել են 500 ռուբլի գումարով, իսկ Փոլադաշվիլու գործը ուղարկվել է դատարան:

Մայիսի 31-ին դատարանը որոշում է ընդունել Ադրբեջանի քաղաքացի Նատիա Փոլադաշվիլուն վտարել երկրից, հայտնում է  «Грузия Onlinе»-ը:

Ինչպես հայտնել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները՝ լրագրողները նկարահանում էին իրականացնում և հարցազրույցներ վերցնում առանց հավատարմագրման փաստաթղթերի: 

Հատկանշական է, որ մարտի 2-ին տեղի ունեցած Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ ռուսական կողմը մեղադրել է ՊԻԿ հեռուստաալիքին այն բանում, որ վերջինս ապակայունացնում է իրավիճակը Կովկասում և նպաստում ՌԴ-ի քայքայմանը: Հեռուստաալիքի ղեկավարությունն էլ հայտարարել է օբյեկտիվ հաղորդումներ պատրաստելու իր նպատակների մասին:

Աղբյուր: http://www.kavkaz-uzel.ru/

Read More »ՊԻԿ հեռուստաալիքի լրագրողին վտարում են Ռուսաստանից