Ինտերնետը վրացիներին ուշացումով է հասնում
Գլխավոր մալուխի վնասման պատճառով Վրաստանի առաջատար ինտերնետային ծառայության՝ Caucasus Online ընկերության բաժանորդներին ինտերնետը հասնում է ուշացումով:
Ներկա դրությամբ օգտվողներին հասանելի են միայն այն կայքերը, որոնք տեղակայված են տեղական պրովայդերների սերվերներին:
Հայտարարվում է, որ համաշխարհային ցանցը Վրաստանում կվերականգնվի Թբիլիսիի ժամանակով մինչև ժամը 21:00:
Caucasus Online-ը ներողություն է խնդրել իր բաժանորդներից անհարամարություններ պատճառելու համար:
Աղբյուր: Media.ge