Հրապարակային գործունեության պերճանքն ու թշվառությունը կամ Արզաքանցյանն ընդդեմ «Երկրի»
Վերջերս Երևանում խոսքի ազատությանը նվիրված սեմինար-քննարկման ժամանակ, որին մասնակցում էր նաև լոնդոնյան հռչակավոր «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոևը, փաստարկվեց, որ քաղաքական գործիչներն իրենց հասցեին հնչող քննադատություններին պետք է առավել հանգիստ ու հանդուրժողաբար վերաբերվեն, քան «հասարակ մահկանացուները»: Քանի որ նրանք, ինչպես և մյուս` հանրային գործունեությամբ զբաղվող անձինք, իրենք են ընտրել իրենց գործունեության հրապարակային բնույթը, ինչը անխուսափելիորեն նրանց վրա էր սևեռելու առավել մեծաքանակ մարդկանց, այդ թվում` լրագրողների ուշադրությունը:
Իսկ ի՞նչ պատկեր է այս առումով Հայաստանում: Իրենց քաղաքական գործիչ համարող անձինք, մեկը մյուսի ետևից, «վիրավորված ու զրպարտված» բախում են դատարանների դռները` չգիտակցելով, որ արդյունքում առավել վարկաբեկված կարող են լքել դատական դահլիճները:
Ի՞նչն է մղում նրանց այդպես վարվելու` դժվար է ասել, բայց որ նրանցից շատերը խնդիր ունեն հրապարակային գործունեության արդյունքում դույզն-ինչ քննադատություն լսելու, փաստ է: Ավելին` հաճախ առանց վիրավորական բառի իմաստն ըմբռնելու` նրանք շտապում են դատի տալ լրատվամիջոցին` ակնհայտորեն անշահեկան և անհարմար վիճակի մեջ դնելով սեփական անձը, եթե կուզեք` պատիվն ու համբավը:
Read More »Հրապարակային գործունեության պերճանքն ու թշվառությունը կամ Արզաքանցյանն ընդդեմ «Երկրի»