Skip to content

Ադրբեջանը հեռարձակում կկազմակերպի Լեռնային Ղարաբաղի տարածքում

Ադրբեջանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համաձայն՝ ավարտվում է հեռուստաաշտարակի շինարարության աշխատանքները Տերտերի շրջանում, որի մեծ մասը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:

«Տելեռադիո» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Աֆլատուն Շարիֆովն ասել է, որ նոր աշտարակը շահագործման կհանձնվի 20 օրից, որի գլխավոր նպատակն է ադրբեջանական հեռուստաալիքների հեռարձակումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև հարթավայրերում (Աղդամ, Բարդա և այլն):

«Հետագայում հեռարձակումը կդառնա թվային, ինչի շնորհիվ կկանխվի հայկական հեռուստաալիքների հեռարձակումն Ադրբեջանի տարածքում», – ասել է Շարիֆովը:

Աղբյուր: News.az 

Read More »Ադրբեջանը հեռարձակում կկազմակերպի Լեռնային Ղարաբաղի տարածքում

Ֆաթուլաևը հուլիսին կրկին կտպագրի «Իրական Ադրբեջանը»

Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը, որը չորս տարի անցկացրեց բանտում, պատրաստվում է հուլիսին վերսկսել իր մասնագիտական գործունեությունը որպես ռուսալեզու «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր: Այս մասին հայտնում է Kavkaz-uzel.ru:

Ֆաթուլաևն ազատ էր արձակվել մայիսի 26-ին՝ համաձայն նախագահական համաներման: 

Նա հայտնել է, որ ազատումից հետո նրա գործընկերներն ու բարեկամները խորհուրդ են տվել «ժամանակավորապես լքել երկիրը, հանգստանալ, մտածել ապագայի մասին»:

Սակայն լրագրողը կարծում է, որ հոգեբանորեն լիցքաթափվելու համար բավական է տասօրյա այցը Ստրասբուրգ, որտեղ նրան հրավիրել են Եվրոպայի խորհրդից:

Ֆաթուլաևը պատրաստվում է թերթի տպագրման համար ծախսերը հոգալ 27.000 եվրո փոխհատուցման շնորհիվ, որը նրան պետք է վճարվի համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: 

Սակայն այդ գումարը փոխանցվել է Ֆաթուլաևի հարկային պարտքերի հաշվին: Այժմ Եվրոպայի խորհրդի պատգամավորների հանձնաժողովը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հանել այդ տուգանքը և վճարել Ֆաթուլաևին փոխհատուցման գումարը:

Աղբյուր: Kavkaz-uzel.ru

Read More »Ֆաթուլաևը հուլիսին կրկին կտպագրի «Իրական Ադրբեջանը»