Հայ լրագրողը CNN-ի հեռուստադիտողին ներկայացնում է Հայաստանը /տեսանյութ/
Արդեն մեկուկես տարի է, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Գայանե Ավետիսյանը «World View» հաղորդման շրջանակներում CNN-ի հեռուստադիտողներին պատմում է Հայաստանի մասին:
Տաթևի վանք տանող ճոպանուղու, հայկական ծիսական տիկնիկների, Սիսիանի բազմադարյա գինեգործության և Քարահունջի աստղադիտարանի մասին ռեպորտաժների շարքն արժանացել է հեռուստադիտողների դրական արձագանքին:
«CNN հեռուստաընկերության «World View» ծրագրի հետ համագործակցում են աշխարհի տարբեր երկրներ: Հաղորդման նպատակը ոչ թե CNN-ի, այլ տվյալ երկրի հեռուստաընկերության` լրագրողների աչքերով այդ երկիրը ներկայացնելն է»,- ասում է Գայանեն:
Այս հաղորդման հետ համագործակցությունը հիմնված է կամավորական սկզբունքների վրա. նկարահանող խումբը նյութերի համար հոնորար չի ստանում: Միակ հատուցումը CNN-ի բազմամիլիոնանոց լսարանին Հայաստանի տեսարժան վայրերը ցուցադրելու հնարավորությունն է: Նման նախաձեռնության համար սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, Գայանեն պարգևատրվեց Հայաստանի վարչապետի շնորհակալագրով:
Նրա վերջին ռեպորտաժը Արցախի տարածքում հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումների մասին էր, որը CNN-ով ցուցադրելուց հետո արժանացավ հարևան Ադրբեջանի իշխանությունների դժգոհությանը: Պաշտոնական Բաքուն շտապեց բացատրություն պահանջել ԱՄՆ դեսպանատնից:
Read More »Հայ լրագրողը CNN-ի հեռուստադիտողին ներկայացնում է Հայաստանը /տեսանյութ/