Skip to content

Գերմանիան Իրանից պահանջում է ազատ արձակել լրագրողին

Չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ վրդովված է իրանցի կին մարզական լրագրողի ձերբակալմամբ, ով անցած շաբաթ պետք է մեկներ Գերմանիա ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունը լուսաբանելու:

Բեռլինի մարդու իրավունքների գլխավոր պաշտպան Մարկուս Լյոնինգը հայտարարություն է տարածել, ըստ որի լրագրող Մարյամ Մաջդի ձերբակալությունը ուղղակիորեն կապված է նրա գործունեության հետ: Լրագրողը պայքարում է կանանց իրավունքների՝ մասնավորապես կանանց ստադիոն գնալու թույլատվության համար:

«Զուգադիպություն չէ, որ Մաջդը, ով պայքում է սպորտային միջացառումներին կանանց մասնակցության համար, ձերբակալվել է իրանական անվտանգության ուժերի կողմից նախատեսված մեկնումից առաջ», – ասել է Լյոնինգը:

«Սա իրանական ռեժիմի կողմից կանանց իրավունքների պաշտպանների ճնշման ևս մեկ տխուր օրինակ է»:

Լյոնինգը կոչ է արել Իրանի կառավարությանը անմիջապես ազատել Մաջդին և մնացած բոլոր կանանց իրավունքների պաշտպաններին և «վերջապես կատարել մարդու և քաղաքացիական իրավունքների պարտավորությունները, որոնց տակ ստորագրել է Իրանը»:

Աղբյուր: Supersport.com

 

Read More »Գերմանիան Իրանից պահանջում է ազատ արձակել լրագրողին

Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո

Լրագրող և թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ազատ է արձակվել բանտում չորս տարի անցկացնելուց հետո:

Ֆաթուլաևին ազատել են տասնյակ այլ բանտարկյալների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շնորհված համաներման արդյունքում:

Նրա ազատումը ողջունվեց շատ ադրբեջանական և միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք տարիներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ:

Ազատ արձակվելուց ընդամենը երկու ժամ հետո, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հետ, Ֆաթուլաևն ասել է, որ համոզված է, որ այդ ջանքերը կարևոր դեր են խաղացել կառավարության` իրեն ազատելու որոշման մեջ:

Նա ավելացրել է, որ անսպասելի ազատությունը կարծես մի «հրաշք» լինի, որը դժվար է հասկանալ:

«Ես մինչև հիմա փորձում եմ հասկանալ իրավիճակը», – ասել է նա: «Սա մի հրաշք է ինձ համար: Ես չէի պատկերացնի: Իսկապես անակնկալ էր ինձ համար»:

Ֆաթուլաևը, ով ներկայումս փակված «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմագիրն է, ձերբակալվել էր 2007 թվականին և դատապարտվել 8,5 տարի ազատազրկման հարկերից խուսափելու և ահաբեկչություն խթանելու մեղադրանքներով:

2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Ֆաթուլաևը պետք է ազատ արձակվեր և 25,000 եվրո փոխհատուցում ստանար, քանի որ Ադրբեջանի կառավարությունը խախտել էր նրա խոսքի ազատության և արդար դատի իրավունքները:

Read More »Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո