«Շամշյանը նկարել ա, զգույշ էղի…». Գագիկ Շամշյանի մոտ ոչ մի կադր չի ջնջվում (տեսանյութ)
Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այդքան արագ հայտնվում հանրապետության այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել որևէ միջադեպ կամ արտակարգ պատահար: Ոմանք նույնիսկ կատակում են, թե քաղաքում մի քանի Շամշյան կա, մյուսները համոզված են, որ նա սերտ համագործակցում է ոստիկանության հետ: Ինքը` Գագիկը, պարզ պատասխան ունի այս ասեկոսներին. դեպքի վայրում նա հայտնվում է պատահաբար կամ քաղաքացիների օգնությամբ:
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Միջազգային լրագրության բաժին նա պատահաբար չէր եկել, բայց ուսանողների համար այս հանդիպումը արտակարգ էր: Հայաստանի թիվ մեկ սկանդալային ֆոտոլրագրողին հրավիրել էին հանդիպելու ապագա լրագրողների հետ, ովքեր անթիվ հարցերով փորձում էին պարզել, թե ով է Շամշյանն իրականում:
«Մեծամասնությամբ իմ աղբյուրները սովորական քաղաքացիներն են, ովքեր արտառոց դեպքերի ժամանակ զանգահարում են և երբեմն չեն էլ ներկայանում: Իսկ շատ հաճախ տեսնում եմ շտապօգնության կամ ոստիկանության մեքենան և հետևից գնում, ինձ էլ հարցնում են, թե ինչպես իմացա, ով ասաց»,- ասում է Շամշյանը և նշում, որ լրագրողն իր աղբյուրները երբևէ չպետք է բացահայտի, նույնիսկ խմբագրին կարող է չասել:
Գագիկ Շամշյանը մեծացել է մանկատանը: Թղթակցել սկսել է 16 տարեկանից: Երիտասարդ տարիքում հանդես է եկել Սեփլր (սեփական լրագրություն) կեղծանվամբ, բայց երբ պարզվել է նրա անունը, որոշել է այն ալևս չթաքցնել:
Read More »«Շամշյանը նկարել ա, զգույշ էղի…». Գագիկ Շամշյանի մոտ ոչ մի կադր չի ջնջվում (տեսանյութ)