Բաքվի հրապարակի անվտանգության աշխատակիցները ճնշում են գործադրել լրագրողների վրա
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները և «Ազէներժի» կազմակերպության աշխատակիցները, որոնք ապահովում են Դրոշի հրապարակի անվտանգությունը, բարոյական ճնշում են գործադրել մի խումբ լրագրողների վրա, ովքեր փորձում էին պարզել դրոշի իջեցման պատճառները: Անվտանգության աշխատակիցները հրաժարվում են պատասխանել, թե ինչու են իջեցրել դրոշը, և կոպտորեն փորձում են դուրս հանել լրագրողներին հրապարակից: «Սա կառավարական օբյեկտ է և այստեղ չի թույլատրվում նկարահանել», – բղավեց «Ազէներժիի» համազգեստով մի «հաստավիզ» և մոտակայքով անցնող ոստիկանության աշխատակցին հրահանգեց ձերբակալել լրագրողներին: Սակայն ոստիկանը ավելի խելամիտ գտնվեց անվտանգության աշխատակցից և արհամարհեց նրան:
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների պահվածքը շատ կոպիտ էր և արհամարհական: Նրանք պահանջում էին չմոտենալ և չնկարահանել: Չհեռանալու դեպքում, նրանք սպառնացին ուժ գործադրել: Լրագրողները պահանջեցին չխոչնդոտել իրենց աշխատանքին և ասացին, որ Դրոշի հրապարակը փակ օբյեկտ չէ, և որ նախարարության և «Ազէներժիի» արգելքը լիովին ապօրինի է: Սակայն լրագրողների բոլոր պահանջները արդյունք չտվեցին: Եվ ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու է Դրոշի հրապարակը հսկվում «Ազէներժիի» աշխատակիցների կողմից:
Read More »Բաքվի հրապարակի անվտանգության աշխատակիցները ճնշում են գործադրել լրագրողների վրա