Skip to content

Պոլսի հայերեն մակագրությունների վերածնունդը ամերիկացի գիտնականների գրքում

Օրերս Գիտությունների ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ ամերիկացի հեղինակներ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռոլանդ Մարչեսի և Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Մարլեն Բրուի կողմից հեղինակած «Փայլ և շքեղություն. Ձեռագործ արվեստի գանձեր Պոլսո Հայ Առաքելական Եկեղեցիներում» գրքի շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է հայկական կրոնական ձեռագործ արվեստին:

«Տեղեկանալով Ստամբուլում գրքի հրատարակման մասին` հեղինակներին հրավիրեցինք Հայաստան ներկայացնելու այն»,- ասում է «Ապագան Քոնն է» ՀԿ համահիմնադիր-փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

Ուսումնասիրելով Ստամբուլի հայկական եկեղեցիները և ձեռագործ արվեստի նմուշները` հեղինակները գտել են ձեռագիր մակագրություններ, որոնք պատմում են 19-րդ դարում Պոլսում հայկական մշակույթի մեծ արժեքների ու դրանց դերի մասին: Գիրքն անգլերեն լեզվով է, տպագրվել է 1000 օրինակով և հովանավորվել է թուրքական Citlembik Publications հրատարակության կողմից:

Պրոֆեսոր Բրուի խոսքով «գիրքը հավակնում է դառնալ Կալիֆորնիայի հայկական դպրոցի ուսումնական ծրագրի մաս»: Իսկ պրոֆեսոր Մարչեսը պատրաստվում է նույն արվեստն ուսումնասիրել Էջմիածնի եկեղեցիներում:

Էջմիածնի Մայր տաճարում գրքի հեղինակներին ընդունեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ.-ն:

Աղբյուր` JNews.am

Read More »Պոլսի հայերեն մակագրությունների վերածնունդը ամերիկացի գիտնականների գրքում

Թուրքիայում ձերբակալվել են 32 կասկածյալ հաքերներ

Թուրքիայի կառավարության մամլո ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է 32 հաքերների, որոնք ենթադրաբար կապ ունեն միջազգային խմբավորման հետ, որը կոտրել է կառավարության կայքը՝ որպես համացանցը հսկելու Թուրքիայի ծրագրերի դեմ ուղղված բողոքի ակցիա:

«Անատոլիա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ կասկածյալները ձերբակալվել են երկրի տասնյակ քաղաքներում «Anonymous» («Անանուն») խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Այդ խումբն այս շաբաթ հարձակվել է հեռահաղորդակցության, վարչապետի աշխատակազմի և խորհրդարանի կայքերի վրա:

Կասկածյալները հարցաքննվում են:

Ուրբաթ օրը Իսպանիայում ձերբակալվել են տարբեր երկրների կառավարությունների կայքերի վրա հարձակումներ իրականացրած «Anonymous» խմբավորման ենթադրյալ անդամներից երեքը:

Աղբյուր: ABCNews

 

 

Read More »Թուրքիայում ձերբակալվել են 32 կասկածյալ հաքերներ

Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը ԵԱՀԿ պայմաններին: Ըստ Միյատովիչի գրասենյակի տվյալների՝ Թուրքիայում 57 լրագրող ազատազրկված են:

«Ներկա պահին Թուրքիայի բանտերում 57 լրագրողներ կան, իսկ ընթացիկ դատական գործընթացների թիվը, որոնք կարող են հանգեցնել լրագրողների ազատազրկման, 700-ից 1000 է», – հայտնել է Միյատովիչը, ով հանձնարարել է ուսումնասիրություն կատարել ձերբակալված լրագրողների մասին մի շարք զեկույցներ ստանալուց հետո:

Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված նամակում նա հայտնել է, որ հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի: Նա նաև առաջարկել է իր աջակցությունը նման բարեփոխումներ կատարելու հարցում:

Բանտարկված լրագրողների ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ. http://www.osce.org/fom/76373

Աղբյուր: http://www.osce.org


Read More »Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը ԵԱՀԿ պայմաններին: Ըստ Միյատովիչի գրասենյակի տվյալների՝ Թուրքիայում 57 լրագրող ազատազրկված են:

«Ներկա պահին Թուրքիայի բանտերում 57 լրագրողներ կան, իսկ ընթացիկ դատական գործընթացների թիվը, որոնք կարող են հանգեցնել լրագրողների ազատազրկման, 700-ից 1000 է», – հայտնել է Միյատովիչը, ով հանձնարարել է ուսումնասիրություն կատարել ձերբակալված լրագրողների մասին մի շարք զեկույցներ ստանալուց հետո:

Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված նամակում նա հայտնել է, որ հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի: Նա նաև առաջարկել է իր աջակցությունը նման բարեփոխումներ կատարելու հարցում:

Բանտարկված լրագրողների ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ. http://www.osce.org/fom/76373

Աղբյուր: http://www.osce.org


Read More »Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

Թուրքիայում չհրատարակված սկանդալային գիրքն արդեն հայտնվել է ինտերնետում

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում ձերբակալված լրագրող Ահմեդ Շըքի հեղինակած եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է ինտերնետում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանության կողմից արգելված եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիշյալ գրքում ներկայացվել է ոստիկանության համակարգում Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական միության գոյության մասին, որից հետո ոստիկանությունը սկսել էր հավաքել գրքի չհրատարակված բնօրինակը։

Հիշյալ գործողության առնչությամբ իր անհանգստությունն էր հայտնել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ եթե գիրքը չարգելվեր, կվաճառվեր մի 10 հազար օրինակ, իսկ այս պարագայում այն կվաճառվի 100 հազար օրինակով։ 

Աղբյուր: News.am


Read More »Թուրքիայում չհրատարակված սկանդալային գիրքն արդեն հայտնվել է ինտերնետում

Թուրքիայում խոչընդոտում են ձերբակալված լրագրողի գրքի հրատարակությանը

Երեկ ուշ երեկոյան Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները մոտ 7 ժամ խուզարկություն են անցկացրել «Իթհաքի» հրատարակչատանը։ Այս մասին է գրում թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ այն բանից հետո, երբ Ստամբուլի ոստիկանությանն իրազեկում են, թե «Իթհաքի» հրատարակչատունը պատրաստվում է հարատարակել օրեր առաջ «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի «Իմամի բանակը» խորագրով գիրքը, իրավապահներն անմիջապես մեկնում են «Իթհաքի» և սկսում խուզարկությունը։

Մոտ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ոստիկանները ոչինչ չգտնելով հեռացել են։

Դեպքի առնչությամբ իր զարմանքն է հայտնել հարատարակչատան տնօրեն Ունալ Քոչանը։

«Առայժմ հայտնի չէ, թե արդյոք մենք այդ գիրքը կհրատարակենք, թե ոչ։ Իսկ իրավապահները փնտրում էին հենց Ահմեդ Շըքի գիրքը»,– ասել է Քոչանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել էին 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։

Read More »Թուրքիայում խոչընդոտում են ձերբակալված լրագրողի գրքի հրատարակությանը

Թուրքիայում հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է երեք լրագրող

Փետրվարի 18-ին թուրքական դատարանը մեղավոր ճանաչեց երեք լրագրողի հեղաշրջման ձգտող կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Քննադատներն այս գործն անվանում են երկրում մամուլի ազատության ոտնահարում:

«Oda TV» այլախոհ կայքի սեփականատեր Սոներ Յալչինի և նրա երկու գործընկերների տները հետախուզման են ենթարկվել ոստիկանության կողմից այն բանից հետո, երբ կայքում հրապարակվել են ոստիկանական հետաքննությունները քննադատող տեսանյութեր:

ԵՄ-ն և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) մեղադրել են Թուրքիային հակաիշխանական քննադատական լուրերի և մեկնաբանությունների ճնշման մեջ: Մոտ 400 լրագրողներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ և թոշակի անցած սպաներ կանգնել են դատարանի առջև՝ մեղադրվելով Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կառավարությունը փոխելու միտում ունեցող «Էրգենեկոն» ցանցի հետ կապ ունենալու համար:  

Աղբյուր: The Washington Post

 

Read More »Թուրքիայում հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է երեք լրագրող