Skip to content

Թուրքիան օգնում է ազատել Guardian-ի լրագրողին Լիբիայում

Հայտնի է դարձել, որ թուրքական կառավարությունը կարևոր դեր է խաղացել Լիբիայի բանտում հայտնված Guardian-ի լրագրողին ազատելու գործում: 

Լրագրող Աբդուլ-Ահադը ձերբակալվել էր Լիբիայի իշխանությունների կողմից երկու շաբաթ առաջ՝ մարտի 2-ին, Սաբրաթա ծովափնյա քաղաքում մեկ այլ բրազիլացի լրագրողի հետ միասին:

Նրան ազատ են արձակել չորեքշաբթի օրը, երբ Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիգերը ժամանել էր Տրիպոլի:

Ռասբրիգերը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը, որը ներկայացնում է Միացյալ թագավորության շահերը Լիբիայում այն բանից հետո, երբ փակվել է Բրիտանիայի դեսպանատունը, ակտիվորեն ներգրավված է եղելԱբդուլ-Ահադին ազատ արձակելու համար վարվող բանակցությունների մեջ: 

Աղբյուր: The Guardian


Read More »Թուրքիան օգնում է ազատել Guardian-ի լրագրողին Լիբիայում

Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ի դեսպանին խոսքի ազատության մասին մեկնաբանություն անելու վերաբերյալ

Հինգշաբթի օրը թուրքական իշխանությունները քննադատել են ԱՄՆ նորանշանակ դեսպանին Թուրքիայում մի քանի լրագրողների ձերբակալման վերաբերյալ արված մեկնաբանությունների համար:

«Մենք համոզված ենք, որ դեսպանի կողմից ճիշտ չէ ընթացքի մեջ գտնվող քրեական գործի վերաբերյալ դատողություններ անել», – Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում կիսապաշտոնական «Անատոլիա» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկկարդոնեին հարցրել են Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ, երբ խոսք է գնացել ոստիկանության կողմից կատարված լրատվական կայքի ստուգման մասին:

«Մի կողմից երկրում գործում է ազատ մամուլին աջակցելու քաղաքականությունը, մյուս կողմից լրագրողներին ձերբակալում են: Մենք փորձում ենք հասկանալ այս ամենը», – ասել է Ռիկկարդոնեն լրագրողներին:

«Արդարություն և զարգացում» գործող կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիկը չորեքշաբթի օրը քննադատել է Ռիկկարդոնեին Թուրքիայի ներքին գործերին խառնվելու համար:

Դեսպանն ասել է, որ նա ոչ թե մեկնաբանություն է արել մասնավորապես այս գործի վերաբերյալ, այլ, որպես օտարերկրացի, կան որոշ բաներ, որ «նա փորձել է հասկանալ»:

Երկուշաբթի Ստամբուլում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է չորս լրագրողի, որոնք ենթադրաբար աշխատում էին հակակառավարական լրատվական կայքում, Էրգենեկոնին՝ գործող իշխանություններին տապալելու միտում ունեցող հանցավոր կազմակերպությանը սատարելու մեղադրանքով:  

Read More »Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ի դեսպանին խոսքի ազատության մասին մեկնաբանություն անելու վերաբերյալ