Skip to content

2011 թվականին աշխարհում սպանվել է 82 լրագրող

Այս տարի ամբողջ աշխարհում արդեն սպանվել է 82 լրագրող: Այս մասին հաղորդում է Մամուլի միջազգային ինստիտուտն (International Press Institute) իր ամենամյա զեկույցում:

Լրագրողների մեծամասնությունը (32 հոգի) սպանվել են հարավամերիկյան երկրներում: 24-ը կորցրել են իրենց կյանքը Աֆրիկայում և Միջին Արևելքում, 13-ը՝ Ասիայում, և 2-ը՝ Եվրոպայում:

Մեքսիկան մնում է մեդիայի համար աշխարհի ամենավտանգավոր երկիրը, որտեղ արդեն սպանվել են իրենց աշխատանքն իրականացնող 11 լրագրողներ:

Մեքսիկայի խմբավորումները, որոնք ներգրավված են թմրանյութերի բիզնեսում, ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ, ինչն ազդում է երկրում լրագրության որակի վրա, քանի որ լրագրողները փորձում են քիչ անդրադառնալ քրեական թեմաներին՝ վախենալով իրենց կյանքի համար:

Իրաքը ճանաչվել է երկրորդ ամենավտանգավոր երկիրը լրագրողների համար, որտեղ այս տարի սպանվել է 8 լրագրող:

Համաձայն հետազոտության՝ Իրաքին հետևում են Պակիստանը, Լիբիան և Հոնդուրասը հնգական սպանությամբ:

Համաձայն անցած տարվա զեկույցի՝ 2010 թվականին աշխարհում սպանվել է 101 լրագրող: Պակիստանը առաջատարն է 16 զոհով, որին հետևում են Մեքսիկան (12) և Հոնդուրասը (10):

Աղբյուր: Media.ge

 

Read More »2011 թվականին աշխարհում սպանվել է 82 լրագրող