Skip to content

Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է ԵՄ զեկույցը

Եվրոպական միության վերջին զեկույցը Ադրբեջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ փաստերով հիմնավորված չէ, ասել է «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին կուսակցության պաշտոնական կայքին: ԵՄ-ի դիրքորոշումը հեռու է օբյեկտիվ լինելուց, ավելացրել է նա:

Ընդդիմադիր որոշ կուսակցություններ հրաժարվեցին ցույցեր անցկացնել Բաքվի քաղաքապետարանի կողմից հատկացված վայրերում և ապրիլի 2-ին ապօրինի հավաքներ կազմակերպեցին, ասել է պատգամավորը: Որոշ օրինապահ ծառայություններ այդ առիթով քայլեր ձեռնարկեցին:

Նման ակցիաները խափանվում են նաև եվրոպական երկրների իշխանությունների կողմից, ասել է նա: Հետևաբար նման ենթադրություններ անելը անարդար է, ավելացրել է Գուրբանլին:

«Հայտարարության մեջ նշվում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ճնշում է գործադրվել ցույցի ընթացքում և նրանք ձերբակալվել են: Բայց սա չի համապատասխանում փաստերին: Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատությունը լիովին երաշխավորված են: Գուցե լրագրողը որպես քաղաքական կուսակցության անդամ է եկել ցույցին: Եթե այդպես է, ապա լրագրողը ոչ մի կերպ չի տարբերվում մնացած մասնակիցներից: Լրագրողների համար այդ միջոցառումները լուսաբանելու բոլոր պայմաններն ստեղծված էին, և նրանք հատուկ համազգեստ էին կրում: Նրանք ազատ կարող էին լուսաբանել», – ասում է Գուրբանլին:

Աղբյուր: Trend.az

Read More »Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է ԵՄ զեկույցը