Skip to content

Իրանում ձերբակալված վեց լրագրողներից երկուսն ազատված են

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ անցյալ ամիս BBC-ի իրանական ծառայության հետ աշխատող վեց ձերբակալված լրագրողներից երկուսն ազատ են արձակվել:

Երկուշաբթի օրը գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Նասեր Սաֆարիանը և Մոհսեն Շահրնազը ազատվել են: Այլ տեղեկություններ չեն հրապարակվում:

Գործակալությունը չի հայտնում նաև մնացած չորս լրագրողների մասին տեղեկություններ, որոնք մեղադրվում են BBC-ին տեսանյութեր և լրատվություն հաղորդելու մեջ, ինչը վնաս է հասցնում Իրանի Հանրապետությանը:

Թեհրանը մեղադրում է BBC-ին բրիտանական հետախուզությանը քողարկելու և Իրանին վնասելու փորձերի մեջ:

Աղբյուր: Washingtonpost.com

 

Read More »Իրանում ձերբակալված վեց լրագրողներից երկուսն ազատված են

Իրանում ձերբակալվել է մի ռեժիսոր և մի ֆոտոլրագրող

Ընդդիմադիր Kaleme.com կայքը հայտնում է, որ փաստագրական ֆիլմերի ռեժիսոր 34-ամյա Մահնազ Մոհամմադիի ընկերները հայտնել են, որ կիրակի օրը ազգային անվտանգության աշխատակիցները  ձերբակալել են նրան իր տանը, իսկ 25-ամյա ֆոտոլրագրող և կանանց իրավունքների ակտիվիստ Մարյամ Մաջդին ձերբակալել են ուրբաթ օրը:

Ձերբակալությունները վերջ են դրել բանտարկյալների հացադուլին, ովքեր բողոքում էին Հալեհ Սահաբիի սպանության դեմ, ում, ենթադրաբար, անվտանգության ծառայողները ծեծել էին հունիսի 1-ին հոր թաղման արարողության ժամանակ:

Աղբյուր: www.upi.com

Read More »Իրանում ձերբակալվել է մի ռեժիսոր և մի ֆոտոլրագրող

Իրանում ձերբակալել են կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստին

Մայիսի 31-ին Բանդար-է Անզալի քաղաքում ազգային անվտանգության գործակալները ձերբակալել են բլոգեր և կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ռահիլ Աշնագարին:

Ըստ HRANA լրատվական գործակալության՝ անվտանգության աշխատակիցները ներխուժել են Աշնագարի բնակարան և առգրավել նրա անձնական իրերը: Նրան թույլ են տվել երկու անգամ կապ հաստատել ընտանիքի հետ: Ռահիլ Աշնագարին մեղադրում են ազգային անվտանգության դեմ գործողություններում:

Ռահիլ Աշնագարին տեղափոխել են Անզալի բանտ, այնուհետև՝ Լական բանտ, որտեղ նրան պահում են բանտարկյալների ընդհանուր խցում:

Աղբյուր: HRANA News Agency

Read More »Իրանում ձերբակալել են կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստին

Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն

Երկու գերմանացի լրագրողներ, ովքեր հոկտեմբերին ձերբակալվել էին Իրանում քարկոծման միջոցով մահապատժի ենթարկված կնոջ որդուց հարցազրույց վերցնելու համար, ազատ են արձակվել իրանական բանտից: Այս մասին կիրակի օրը հայտնել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ըստ նրա խոսքերի՝ լրագրողները կիրակի առավոտյան ժամանել են Գերմանիա երկրի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեյի հետ, որը մեկնել էր Թեհրան նրանց տուն բերելու համար: 

Մարկուս Հելվիգը և Յենս Կոխը, որոնք աշխատում էին գերմանական «Bild» թերթում, դատապարտվել էին 20 ամսվա ազատազրկման Իրանի ազգային անվտանգության դեմ գործողությունների համար: Սակայն որոշ ժամանակ անց իրանական դատարանը փոխել էր դատավճիռը և սահմանել 50 000 ԱՄՆ դոլարի տուգանք յուրաքանչյուրի համար: Լրագրողներն ազատ արձակվեցին տուգանքի վճարումից անմիջապես հետո:

Գերմանացի լրագրողներին ձերբակալել էին հոկտեմբերին Սաքինե Մոհամադի Աշտիանիի որդու հետ հարցազրույց վերցնելու համար: Կնոջը դատապարտել էին մահապատժի քարկոծման միջոցով շնանալու և ամուսնու սպանությանը հանցակից լինելու համար:

Աղբյուր: http://www.rttnews.com

Read More »Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն