Skip to content

ՊԻԿ հեռուստաալիքը կլրացնի տեղեկատվության բացը Կովկասում

Ռուսալեզու ՊԻԿ (ПИК- Первый информационный кавказский) հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Վրաստանից, հետաքրքրված է հայաստանյան հեռուստապրոդյուսերների, ռեժիսորների և լրագրողների հետ համագործակցության մեջ: Երևանում հեռուստաալիքի և pik.tv կայքի շնորհանդեսի ժամանակ ՊԻԿ-ի տնօրեն Ռոբերտ Պարսոնսը նշեց, որ հեռարձակման նպատակն է ներկայացնել Կովկասը իր սահմաններից դուրս գտնվող լսարանին, ինչպես նաև լրացնել տեղեկատվության պակասը հարևան երկրների մասին տարածաշրջանի ներսում:

Գլխավոր գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, բայց «մենք վրացական հեռուստաալիք չենք, չնայած՝ հեռարձակում ենք Վրաստանից: Մեր ալիքը կովկասյան է», – ասում է Պարսոնսը:

Կովկասյան հեռուստաալիքը Հայաստանում ունի իր սեփական թղթակիցը, իսկ ՊԻԿ հեռուստաընկերությունում՝ Թբիլիսիում, աշխատում են Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

ՊԻԿ հեռուստաալիքը համարվում է «Առաջին կովկասյան» ալիքի իրավահաջորդը: ՊԻԿ-ն իր հեռարձակումներն սկսել է 2011 թվականի հունվարի վերջից: 2010 թվականի հուլիսին Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հեռուստաալիքի կառավարումը հանձնվեց «ՔԵՅ-1» (K-1) ՍՊԸ ընկերությանը, որի հիմնադիրներն են Ռոբերտ Պարսոնսը (նախկինում BBC-ի թղթակից) և Եկատիրինա Կոտրիկաձեն:

Ըստ անգլախոս Ռոբերտ Պարսոնսի՝ հեռուստաալիքի հեռարձակման լեզու ընտրված է ռուսերենը, քանի որ այն համարվում է տարածաշրջանի հիմնական շփման լեզուն:

Read More »ՊԻԿ հեռուստաալիքը կլրացնի տեղեկատվության բացը Կովկասում