Skip to content

Հայ լուսանկարիչների աշխատանքները միջազգային «Ֆոտովիզա» մրցույթում

Լուսանկարների «Ֆոտովիզա» 3-րդ միջազգային  փառատոնի եզրափակչի մասնակիցների շարքում ընդգրկվել են հայ լուսանկարիչների չորս աշխատանքներ: Այս տարի փառատոնը կրում է «Ճանապարհ» խորագիրը:

Մրցույթի հայ մասնակիցներն են Անահիտ Հայրապետյանը («Քեթրինի կյանքի ուղին»), Նազիկ Արմենակյանը («Այլ ճանապարհ»), Հայկ Բիանջյանը («Անհետացող հիշողություններ») և Իննա Մխիթարյանը («Լավ կյանքի ճանապարհին»): Հայկ Բիանջյանը ներկայացված է նաև տեսանյութերի մրցույթում, որտեղ հեղինակել է «Կարմիր շենք» հոլովակը:

Փառատոնին մասնակցում են նաև լուսանկարիչներ Ռուսաստանի, Իտալիայի, Լեհաստանի տարբեր քաղաքներից: Եզրափակիչ անցած աշխատանքները հնարավոր է տեսնել այստեղ:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը կբացվի Կրասնոդարում հոկտեմբերի 23-ին: Հենց այդ օրը հայտնի կդառնա հաղթողի անունը:

Բոլոր աշխատանքները կհրապարակվեն փառատոնի պաշտոնական կայքում՝ http://www.photovisa.ru:

Read More »Հայ լուսանկարիչների աշխատանքները միջազգային «Ֆոտովիզա» մրցույթում

Ցկցկան լուրեր. հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)

Համացանցում մեկնարկել է նոր ժամանցային-լրատվական նախագիծ, որը կոչվում է «Urish News»: Հաղորդման «Urishությունը» կայանում է նրանում, որ լուրերը մատուցվում են երաժշտության ներքո:

Ավանդական մեդիայի սիրահարները հավանաբար աթոռից վայր կընկնեն` իմանալով, որ «Urish News»-ի շնորհիվ այժմ շաբաթվա իրադարձություններին հնարավոր է տեղեկանալ միաժամանակ «ցկցկալով» ռեփային ռիթմերի և հնչյունների ներքո:

Լուրերի նման մտահղացման հեղինակն է 19-ամյա Տիգրան Մնացականյանը, ով հիփ-հոփի սիրահար է և գերազանց տիրապետում է բիթբոքսի նրբություններին` բերանով արտաբերելով երաժշտական (հիմնականում հարվածային) գործիքների հնչյուններ:

Երիտասարդը, ծանոթանալով գերմանական և ռուսական նմանատիպ հաղորդումներին, որոշեց ստեղծել հայկական տարբերակը: «Օրինակ` Գերմանիայում հեռուստաալիքներից մեկի լուրերից անմիջապես հետո ցուցադրում են ռեփ-նորություններ: Իսկ ռուսական «Rapinfo» հաղորդումը «YouTube»-ում ընդամենը երեք շաբաթական է: Այսինքն՝ մենք ընդհանրապես հետ չենք նրանցից», – ասում է Տիգրանը, ով շրջապատում հայտնի է որպես M’Tiko:

«Urish News»-ի հաղորդավարը համոզված է, որ լուրերի այս ձևաչափը կհետաքրքրի այն երիտասարդներին, ովքեր հեռու են լրատվական հաղորդումներից և կնպաստի, որ նրանք էլ հետաքրքրվեն լրատվությամբ:

Read More »Ցկցկան լուրեր. հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)