Skip to content

Իրան. Ռեֆորմիստական շաբաթաթերթին արգելել են լույս տեսնել

«Շահրվանդ-է Էմրուզ» («Այսօրվա քաղաքացի») շաբաթաթերթը հայտնել է Իրանի Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությանը, որ սեպտեմբերի 5-ի համարը արգելել են տպագրել: Համաձայն ուղարկված նամակի՝ պատճառը Իրանի մամուլի մասին օրենքի վեցերորդ հոդվածի խախտումն է:

Աղբյուրը հայտնել է կազմակերպությանը, որ «հավանաբար արգելքի հիմնական պատճառը շապիկի լուսանկարն է եղել»: Համաձայն աղբյուրի՝ այդ համարի շապիկին տպագրված էր կոլաժ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի լուսանկարով: Ըստ Մամուլի մասին օրենքի վեցերորդ հոդվածի՝ արգելվում է «պաշտոնյաների, հաստատությունների, կազմակերպությունների և անհատների մասին զրպարտանք տպագրել կամ վիրավորել պաշտոնատար անձանց նույնիսկ լուսանկարների և ծաղրանկարների միջոցով»:

Աղբյուր: Iran Human Rights

 

Read More »Իրան. Ռեֆորմիստական շաբաթաթերթին արգելել են լույս տեսնել

Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս

Իրանական իշխանությունները երկու ամսով արգելել են տպագրել Ռուզեգար (Ժամանակներ) ռեֆորմիստական օրաթերթը հակառեժիմյան «պրոպագանդա» տարածելու և «պետական գաղտնիքներ» տպագրելու համար: Այս մասին հայտարարել է Թեհրանի դատախազությունը երկուշաբթի օրը:

«Ռուզեգար օրաթերթը չի տպագրվի երկու ամիս. որոշումն ուժի մեջ է մտել նույն օրվանից», – դատախազության խոսքերն է մեջբերում ISNA լրատվական գործակալությունը:

«Թերթը մեղադրվում է ռեժիմի դեմ պրոպագանդա տարածելու և պետական գաղտնիքներ տարածելու մեջ», – ասվում է հայտարարության մեջ առանց մանրամասնությունների:

Առաջին անգամ Ռուզեգարը հայտնվեց կրպակներում 2010 թվականի փետրվարի 3-ին՝ միանալով այն մի քանի ռեֆորմիստական թերթերին, որոնք փորձում են գոյատևել իսլամական հանրապետության` մամուլի դեմ վարած քաղաքականության պայմաններում:

Աղբյուր: Google.com

 

Read More »Իրանական ռեֆորմիստական օրաթերթը չի տպագրվի երկու ամիս