Video. մարտի 25` խոսքի ազատության օրը Գյումրիում
Արդեն երրորդ անգամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ մարտի 25-ին Գյումրիում նշվում է Խոսքի ազատության օրը: Դեռ 2008 թ-ին այս օրը հեռուստամարաթոնի արդյունքում հաջողվեց հավաքել մոտ 26 միլիոն դրամ հօգուտ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության:
Նման հեռուստամարաթոնի անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ «ԳԱԼԱ»-ն ընդդիմության հանրահավաքները լուսաբանելուց հետո հայտնվեց իշխանությունների աննախադեպ ճնշման տակ` հարկային մարմինների սահմանած տույժերի ու տուգանքների ձևով: «Ասպարեզ» ակումբի և «ԳԱԼԱ»-ի համատեղ ջանքերով անցկացված հնգօրյա համաժողովրդական հանգանակության շնորհիվ հեռուստաընկերությունը կարողացավ վճարել տուգանքները` փրկվելով եթերազրկման սպառնալիքից:
Այս տարվա հանդիսության ընթացքում պարգևատրվեցին իրենց աշխատանքով աչքի ընկած 4 լրագրողներ.