Skip to content

Amnesty International կազմակերպությունը հատուկ մրցանակ է շնորհել Ֆաթուլաևին

«Մայիսի 28-ին Amnesty International կազմակերպությունը Էյնուլա Ֆաթուլաևին հատուկ մրցանակ է շնորհել լուռ հերոսության համար: Ֆաթուլաևին ծեծել են, սպառնացել մահով և վերջապես բանտ նետել: Դրամատիկ կերպով նրան ազատեցին անցյալ շաբաթ: Այս ազատումը նա վերագրում է Amnesty-ի ջանքերին: 

Amnesty-ի պատմությունը հիշեցնում է մեզ, որ խոսքի ազատության համար պետք է պայքարեն և հաղթեն բոլոր սերունդները», – գրում է բրիտանական Guardian-ը:

Source: http://times.am

 

Read More »Amnesty International կազմակերպությունը հատուկ մրցանակ է շնորհել Ֆաթուլաևին

Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո

Լրագրող և թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ազատ է արձակվել բանտում չորս տարի անցկացնելուց հետո:

Ֆաթուլաևին ազատել են տասնյակ այլ բանտարկյալների հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից շնորհված համաներման արդյունքում:

Նրա ազատումը ողջունվեց շատ ադրբեջանական և միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք տարիներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ:

Ազատ արձակվելուց ընդամենը երկու ժամ հետո, խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հետ, Ֆաթուլաևն ասել է, որ համոզված է, որ այդ ջանքերը կարևոր դեր են խաղացել կառավարության` իրեն ազատելու որոշման մեջ:

Նա ավելացրել է, որ անսպասելի ազատությունը կարծես մի «հրաշք» լինի, որը դժվար է հասկանալ:

«Ես մինչև հիմա փորձում եմ հասկանալ իրավիճակը», – ասել է նա: «Սա մի հրաշք է ինձ համար: Ես չէի պատկերացնի: Իսկապես անակնկալ էր ինձ համար»:

Ֆաթուլաևը, ով ներկայումս փակված «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմագիրն է, ձերբակալվել էր 2007 թվականին և դատապարտվել 8,5 տարի ազատազրկման հարկերից խուսափելու և ահաբեկչություն խթանելու մեղադրանքներով:

2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Ֆաթուլաևը պետք է ազատ արձակվեր և 25,000 եվրո փոխհատուցում ստանար, քանի որ Ադրբեջանի կառավարությունը խախտել էր նրա խոսքի ազատության և արդար դատի իրավունքները:

Read More »Էյնուլա Ֆաթուլաևին ազատ են արձակել չորս տարի բանտում անցկացնելուց հետո