Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել
Ինչպես հայտնում է www.rferl.org կայքը՝ ընդդիամադիր «Ազադլիգ» թերթի թղթակից Ռամին Դեկոյին առևանգել և ծեծի են ենթարկել ապրիլի 2-ի հակակառավարական ցույցին ներկա գտնվելու համար:
Դեկոն ասում է, որ ապրիլի 3-ին նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անձիք, տարել մի անծանոթ վայր և խորհուրդ տվել վերջ տալ իր գործունեությանը ընդդիմության ճամբարում: Ապրիլի 4-ի երեկոյան նրա վրա հարձակում են գործել, երբ նա դուրս է եկել աշխատանքից:
Մինչ այդ՝ մարտի 26-ին, «Ազադլիգի» սյունյակագիր Սեյմուր Հազիևին նույնպես առևանգել և ծեծի էին ենթարկել:
Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հանդիպել է «Ազադլիգի» խմագիրների հետ և ասել, որ անձամբ կհետևի լրագրողների վրա կատարված հարձակումների մասով գործերի հետաքննությանը:
Read More »Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել