«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա
Մոտ 4 տարվա դատական քաշքշուքները Գյումրու քաղաքապետարանի և «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր «Չապ» ընկերության միջև թևակոխում են մեկ այլ փուլ:
Հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանը, Վճռաբեկ դատարանի մեկ ամսվա վաղեմության որոշումն ունենալով, որով մերժվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքը` ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը, շտապեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ):
Այսպիսով քաղաքի իշխանությունները հույս ունեն ԴԱՀԿ-ի միջոցով ազդել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժի իրեն պատկանող հեռարձակող սարքավորումները:
Հեռուստաընկերության ղեկավարության կարծիքով` Վճռաբեկ դատարանի որոշումը նպատակաուղղված է «ԳԱԼԱ»-ին հանրապետական ընտրությունների լուսաբանումից զրկելուն: «Ես չէի ուզի էդպես մտածել, բայց որ երեք ու կես տարի է` քնած գործը ընտրությունների նախաշեմին այսպես ասած արթնանում է և սկսվում է քննվել, և կայացվում է էնպիսի վճիռ, որ մենք պետք է սարքավորումները ապամոնտաժենք, և հավելյալ սարքավորումների ձեռք բերման պահանջ է առաջանում, այդպիսի կասկած ունեմ, որ մեզ զրկում են ընտրությունները լուսաբանելուց»,- ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:
Հեռուստաաշտարակը քաղաքապետարանի կողմից սեփականաշնորհվել է 2007 թ-ին: Մինչ այդ աշտարակը անտեր էր և ազատ օգտագործվում էր «Չապ» ՍՊ ընկերության կողմից:
Read More »«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա