Skip to content

Oրենքի փոփոխութունը կսահամանափակի ազատությունը Թուրքիայում

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ասել է, որ Թուրքիայում Մամուլի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները և համացանցի սահմանափակումները դեմ են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքներին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ուղղված նամակում Միյատովիչն իր դժգոհությունն է հայտնել մայիսի 2-ին Սահմանադրական դատարանի կողմից ընդունած`Մամուլի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման դեմ, որոնք թույլ կտան քրեական գործեր հարուցել լրագրողների դեմ նրանց հրապարակումներից տարիներ անց: Օրենքի չեղյալ հայտարարված 26-րդ հոդվածը այդ ժամանակահատվածը սահմանափակում էր մինչև 2 ամիս`օրաթերթում  և մինչև 4 ամիս` այլ տպագիր պարբերականում տպագրված հոդվածի համար:

«Եթե այս ամենը մնա անփոփոխ, ապա նշանակում է, որ քննադատորեն արտահայտվող լրագրողները մշտապես աշխատելու են դատական գործընթացների սպառնալիքի ներքո», – երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Միյատովիչը: 

Բացի այդ Միյատովիչը նաև անհագստացած է կառավարության այն պլաններով, որոնք նախատեսում են ինտերնետի պարտադիր վերահսկողություն թուրքական օգտատերերի նկատմամբ: Ըստ այս նախագծի՝ ինտերնետից օգտվողները ստիպված կլինեն ընտրել համացանցի ֆիլտրման չորս փաթեթներից որևէ մեկը: Բոլոր փաթեթներն էլ արգելափակելու են որոշակի կայքեր, իսկ ֆիլտրման չափանիշները չեն հրապարակվելու:

Read More »Oրենքի փոփոխութունը կսահամանափակի ազատությունը Թուրքիայում

Թուրքիայում երբևէ զոհված լրագրողների ցուցակում ավելացրել են ծագումով հայ լրագրողների անուններ

Մարտի 8-ին թուրքական hurriyetdailynews.com լրատվական կայքը տեղադրեց մի հոդված, որը վերնագրված էր «Օսմանյան ժամանակաշրջանի հայերն ավելացվել են Թուրքիայում սպանված լրագրողների ցուցակին»:

Հոդվածի հեղինակ Վերջիհան Զիֆլիօղլուն հոդվածում մասնավորապես ներկայացնում է այն մասին, որ Ժամանակակից լրագրողների ասոցիացիան, որը գտնվում է Անկարայում, Թուրքիայում երբևէ զոհված լրագրողների ցուցակին ավելացրել է նաև հայկական ծագում ունեցող տասը լրագրողների անուններ, ովքեր սպանվել են 1915 թվականին: Նրանց թվում են Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն և հայ գրականության կարկառուն այլ դեմքեր:

Անկարայում գործող Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Աբակայը պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ իրենք տեսել են «Ձերբակալված լրագրողների համերաշխության հարթակ»-ի հրապարակած ցուցակը, որում լրագրող Ալի Բայրամօղլուն գրել էր 1915 թ-ի ապրիլի 24-ին սպանված հայ լրագրողների մասին, և հասկացել են, որ իրենց ցուցակը լիարժեք չէ, և իրենք նույնիսկ աջակցություն են ակնկալում՝ այն ավելի շատ անուններով համալրելու համար:

«Հանցագործություն է թաքցնել ժողովրդից այն անունները, ովքեր ահռելի ներդրում են ունեցել թուրքական մամուլի զարգացման գործում»,- ասել է Աբակայը: «Նրանք բոլորն էլ այս երկրի քաղաքացիներ են: Նրանք էլ զոհվել են այնպես, ինչպես Աբդի Իպեկչին և Ուգյուր Մումչուն (Uğur Mumcu)»:

Read More »Թուրքիայում երբևէ զոհված լրագրողների ցուցակում ավելացրել են ծագումով հայ լրագրողների անուններ