Skip to content

Օրենքը մնում է օրենք, բայց օգտվում են խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակից

Երևանի Կենտրոն համայնքի բնակիչ Արմինե Առաքելյանն ամեն ամիս պարտաճանաչ վճարելով «Կենտրոն» համատիրության պահանջած վարձավճարները` մի օր ցանկանում է իմանալ, թե ինչպես են ծախսվում բնակիչներից գանձվող գումարները և, հարցաշար պատրաստելով, դիմում է համատիրությանը, սակայն մերժվում:

Չհապաղելով` Արմինեն ուղևորվում է դատարան և հայց ներկայացնում ընդդեմ Կենտրոն համատիրության:

«Դա իմ իրավունքն է` իմանալ, թե փողերը ինչի համար են ծախսվում, եւ եթե համատիրությունը անօրինական բան չի անում, դժվար չէ տեղեկություն տալ բնակիչներին», – ասում է Արմինեն:

Դատարանը վճիռը կայացնում է ի օգուտ Առաքելյանի եւ «Կենտրոն» համատիրությանը պարտադրում տրամադրել քաղաքացու պահանջած տեղեկատվությունը, սակայն համատիրության ղեկավարությունը մնում է իր կարծիքին:

«Հո՞ կրակը չենք ընկել օրենքի ձեռը», – ասում է «Կենտրոն» համատիրության կառավարիչ Ռոբերտ Գալոյանը: «Որ այդպես է, թող բոլոր բնակիչներն ամեն օր գան ու հաշվետվություն պահանջեն, մենք էլ գործերը թողենք և իրենց հարցերին պատասխանենք: Մեր պետական բյուջեն քաղաքացիների հարկերից է գոյանում, դե գնացեք նախագահից զեկույց պահանջեք, ասացեք` մեր իրավունքն է, տեսեք` կտա± տեղեկություն, թե` ոչ»:

Հայաստանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ընդունվել է 2003 թվականին, սակայն այս 5 տարիների ընթացքում սակավաթիվ քաղաքացիներ են օգտվել այս օրենքով տրվող իրավունքներից: Պատճառներից մեկն այն է, որ Արմինեի պես սեփական իրավունքները ճանաչող քաղաքացիների թիվը քիչ է Հայաստանում, իսկ առավել քիչ են այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են այդ իրավունքները վերականգնել դատարանի միջոցով

Ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանի նման մարդկանց թիվը չի գերազանցի մեկ ձեռքի մատների թիվը. «Քաղաքացիները վստահություն չունեն դատական մարմինների նկատմամբ եւ բացի այդ չեն ցանկանում գումար եւ ժամանակ կորցնել, քանի որ երբեմն դատական գործընթացը ամիսներ է տեւում, այդ պատճառով էլ չեն դիմում դատարան», – ասում է Դոյդոյանը:

Հանրապետության հրապարակում 35-59 տարեկան 52 քաղաքացիների շրջանում արված լրագրողական հարցախույզը ցույց է տալիս, որ հարցված քաղաքացիներից ոչ ոք ծանոթ չէ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց ունեցած խնդիրները լուծում են այդ կառույցներում աշխատող ծանոթների միջոցով:

«Ես թաղապետարանում ծանոթ աշխատող ունեմ, երբ հարցեր եմ ունենում, զանգում եմ նրա բջջայինին և իմանում», – ասում է Շենգավիթ համայնքի բնակիչ, 47-ամյա Հարությունը: Մեկ այլ քաղաքացի ասաց, որ իր հարցերը անմիջականորեն տալիս է համայնքապետին: «Մեր թաղապետն ինձ ճանաչում է, նա երբեք ինձ չի մերժում», – ասում է Նորք-Մարաշ համայնքի բնակիչ 54-ամյա Գառնիկը:

Հարցված քաղաքացիները զարմանում էին, թե ինչո՞ւ իրենք պետք է պատասխանատվության ենթարկեն այն պաշտոնյային, ով խախտել է իրենց տեղեկացված լինելու իրավունքը: «Ամոթ չէ՞, որ մի տեղեկատվության համար դատի տամ մարդուն: Ավելի լավ է` գնամ մոտը, խոսեմ, հասկացնեմ, որ ինձ օգնություն է պետք, մարդ են էլի, կհասկանան», – ասում է 41-ամյա Լարիսան:

Ամոթը հաղթահարած 17 քաղաքացիներ այս տարվա տաս ամիսների ընթացքում իրենց տեղեկացված լինելու իրավունքները վերականգնելու նպատակով բացի դատարանից դիմել են նաև մարդու իրավունքների պաշտպանին: Օմբուդսմենի գրասենյակում բոլոր դիմումները ընդունել են, սակայն այս դեպքում օմբուդսմենի կայացրած որոշումները պետական պաշտոնյաների համար ընդունման պարտադիր պայման չեն հանդիսանում:

Քաղաքացիներին դատական քաշքշուքից ազատելու համար մի շարք ժողովրդավարական երկրներում` Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, գործում են Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանի/ՏԱԻՊ/ գրասենյակներ, որոնք ընդունում են քաղաքացիների բողոքները եւ կայացնում որոշումներ, որոնք պարտադիր են ընդունման պետական մարմինների կողմից:

Ըստ Շուշան Դոյդոյանի` Հայաստանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ մի առանձին գլուխ հատկացված էր ՏԱԻՊ-ի ստեղծմանը, սակայն այդ գլուխն օրենքում տեղ չգտավ:

«Որոշվեց, որ դա շատ թանկ հաճույք է Հայաստանի նման երկրի համար, ուստի այդ իրավասությունները տրվեց մարդու իրավունքների պաշտպանին»,- ասում է Դոյդոյանը:

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Այն կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն:

Աղբյուր` JNews.am