Skip to content

Ուշադրություն. Հայաստանում ծննդօգնության ծախսերը հոգում է պետությունը

Արդեն հինգերորդ ամիսն է Հայաստանում իրականացվում է ծննդօգնության պետական ծրագիր, համաձայն որի յուրաքանչյուր հղի կնոջ տրվում է հավաստագիր, որով նա իրավունք է ստանում անվճար օգտվել հղիության և ծծնդօգնության հետ կապված բոլոր տեսակի բժշկական ծառայություններից: Սակայն, Առողջապահության նախարարության հատուկ թեժ գիծ ստացված բողոքներից դատելով` ծննդատներում ապօրինի գանձումները շարունակվում են:

Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների այս տարվա հուլիսին թեժ գիծ զանգահարած 140 մարդկանցից 60-ը բողոքել են ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների աշխատանքից:

Ըստ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի զանգահարողները բողոքել են թե դրամաշորթությունից, թե բուժհիմնարկներում մարդկանց ապակողմնորոշելուց` մասնավորապես խոսքը վերաբերում է վճարովի և անվճար ծառայություններին:

«Կնոջն առաջարկվում է վճարովի պալատ, իսկ պատճառաբանությունը լինում է այն, որ անվճար պալատները զբաղված են: Ավելին, երբեմն առաջարկվում է նաև վճարովի պալատը կիսել մեկ այլ ծննդկանի հետ£ Սա անօրինական է, և մարդիկ պետք է դրա մասին տեղյակ լինեն£ Այս առումով հատկապես շատ բողոքներ են ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հասցեին», – ասում է Կարինե Սարիբեկյանը:

«Մանկաբարձա-գինեկոլոգիական հիվանդանոցային օգնություն» ծրագիրը կառավարության հատուկ որոշմամբ ներդրվել է այս տարվա հուլիսից և այս կապակցությամբ 2008 թ-ի բյուջեից ծննդօգնության համար հատկացված 2.9 մլրդ դրամին ավելացվել է ևս 1 մդրամ:

Ըստ Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանի այս ծրագրի շնորհիվ թե ծննդատան և թե կանանց կոնսուլտացիայի ընտրութունը հանրապետության ողջ տարածքում դրամական պարտավորություններ չի առաջացնում£ «Հղիների հսկողությունը և ծննդաբերությունը անվճար է անկախ այն բանից, թե հղին, որ հիվանդանոցի ծառայություններից է ուզում օգտվել», – ասում է Պողոսյանը:

Յուրաքանչյուր ծննդաբերության համար պետբյուջեից հատկացվում է 48 հազարից մինչև 124 հազար դրամ, իսկ կեսարյան հատումով ծննդաբերության դեպքում պետությունը վճարում է մինչև 215 հազար դրամ£

Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 11 հազար 529 երեխա:

«Ամբողջ խնդիրն այն է, որ զանգերն անանուն են, և ցավոք մարդիկ չեն ներկայանում, իսկ եթե դրամաշորթությունը որպես իրավական տերմին ընկալենք, ապա նախ պետք է փաստն արձանագրել: Իսկ դա անհնար է, քանի որ գրավոր ոչ մի դիմում-բողոք մինչ օրս չի ներկայացվել»,- ասում է Կարինե Սարիբեկյանը:

Նրա փոխանցմամբ Առողջապահության նախարարությունը, այնուամենայնիվ, չի անտեսում այդ զանգերը, և օրինակ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնին երեք անգամ խիստ նկատողություն է արվել£ Սարիբեկյանը նշում է նաև, որ հոկտեմբերին բողոքների թիվը զգալի պակասել է` կազմելով ընդհանուր զանգերի միայն 5 տոկոսը:

«Շենգավիթ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը կենտրոնին ուղղված մեղադրանքը չի ընդունում:

«Թեժ գիծ կարող են զանգահարել մեր մրցակիցները, որոնց դուր չի գալիս, որ մեզ մոտ շատ ծննդկաններ են գալիս, և մենք մեծ առաջընթաց ենք ապրում վերջին տարիներին£ Այդ զանգերը անանուն են, և փաստացի մինչ այսօր մեզ ոչ մի դիմում- բողոք չի ներկայացվել»,- ասում է նա:

«Շենգավիթ»-ը մասնավոր բուժհիմնարկ է, և այստեղ վճարովի հիմունքներով ծննդկանին առաջարկվում են նաև հավելյալ ծառայություններ` լյուքս պալատ և սննդի մատուցում£ Սակայն Ուռումյանը հավաստիացնում է, որ կենտրոնը բաց է բոլոր ծննդկանների համար, ովքեր ուզում են օգտվել իրենց անվճար, այսինքն սովորական հիվանդասենյակներից:

«Այսօր ծննդկանը վճարովի հիմունքներով միայն հավելյալ` ոչ բժշկական ծառայությունների համար է վճարում»,- ասում է հիվանդանոցի գործադիր տնօրենը£ «Եվ եթե հիվանդանոցը դուրս մնա պետական այս ծրագրից, ապա բոլոր ծախսերը պետք է ծննդկանից գանձել: Իսկ այդ դեպքում հիվանդանոցը շատ ծննդկանների կկորցնի, քանի որ այսօր քչերն են պատրաստ 300 հազար դրամ վճարել ծննդաբերության համար», ասում է Ուռումյանը:

Հղիներից ոմանք հավաստիացնում են, որ հղիության ընթացքում որոշ բուժհաստատություններում տարբեր պատրվակներով նրանցից գումար են պահանջում: Սարիբեկյանը նման դեպքերում հղիներին խորհուրդ է տալիս ընտրել այլ բուժհաստատություն:

«Այսօր կա մրցակցություն բոլոր ծննդատների միջև, և եթե ձեր ընտրած բուժհիմնարկում ինչ-որ բան ձեզ չի գոհացնում, ընտրեք այլ ծննդատուն, որտեղ անկախ ծառայությունների վճարովի կամ անվճար լինելուց ձեզ լավ վերաբերմունք կցուցաբերեն»,- ասում է Սարիբեկյանը:

Վահան Պողոսյանն էլ ավելացնում է, որ բոլոր ծառայությունների դիմաց պետությունը բավականին բարձր գումարներ է վճարում:

«Հաջորդ տարի այս ծրագիրն ավելի խստացված ձևով է իրականացվելու», – ասում է Պողոսյանը և պարզաբանում, որ այն բուժհիմնարկները, որոնք պատշաճ ձևով չեն սպասարկի հիվանդներին, կզրկվեն պետական պատվերից:

2009 թ-ին այս ծրագրի համար նախատեսված է պետական բյուջեից հատկացնեl 5.9 մլրդ դրամ` երկու մլրդ դրամով ավելի, քան այս տարի: Հետևաբար հաջորդ տարի յուրաքանչյուր ծննդաբերության համար պետբյուջեից կհատկացվի միչև 150 հազար դրամ` այս տարվա 124 հազարի փոխարեն, իսկ կեսարյան ճանապարհով ծննդաբերության դեպքում` միչև 261 հազար դրամ` այս տարվա 215 հազար դրամի փոխարեն:

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ -ն