Skip to content

Քննարկում են բլոգգերուհիները. Լրագրությունն ու բլոգինգը միասին անվերջ շղթա են կազմում

Խմբագրի կողմից. Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) ուսանող Աննա Բարսեղյանը JNews-ի խնդրանքով իր ընկերուհիների` Շուշան Հարությունյանի և Լուսինե Պառավյանի հետ, ովքեր նույն ֆակուլտետի ուսանողներ ենինչպես նաև ակտիվ բլոգգերներ, վերջերս քննարկել է հետևյալ հարցը` բլոգգինգը օգնու՞մ, թե՞ խանգարում  է լրագրողին իր մասնագիտական գործունեության մեջ: Թեպետ աղջիկները սովորում են ԵՊՀ նույն մասնաշենքում, ինտերնետի շնորհիվ նրանք այսօր ավելի հաճախ «հանդիպում են» վիրտուալ աշխարհում: Այդ իսկ պատճառով Աննան քննարկումը կազմակերպեց իր անձնական բլոգում (

Խմբագրի կողմից. Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) ուսանող Աննա Բարսեղյանը JNews-ի խնդրանքով իր ընկերուհիների` Շուշան Հարությունյանի և Լուսինե Պառավյանի հետ, ովքեր նույն ֆակուլտետի ուսանողներ ենինչպես նաև ակտիվ բլոգգերներ, վերջերս քննարկել է հետևյալ հարցը` բլոգգինգը օգնու՞մ, թե՞ խանգարում  է լրագրողին իր մասնագիտական գործունեության մեջ: Թեպետ աղջիկները սովորում են ԵՊՀ նույն մասնաշենքում, ինտերնետի շնորհիվ նրանք այսօր ավելի հաճախ «հանդիպում են» վիրտուալ աշխարհում: Այդ իսկ պատճառով Աննան քննարկումը կազմակերպեց իր անձնական բլոգում (http://abarseghyan.wordpress.com/):

Բլոգերն այսօր այլընտրանք են լրատվամիջոցների, իսկ բլոգգերները՝ լրագրողների համար: Պատճառները շատ են. բլոգերում այսօր ավելի հետաքրքիր, էքսկլյուզիվ նյութերի կարելի է հանդիպել, քան ավանդական լրատվամիջոցներում: Շատ հաճախ կարեւորագույն իրադարձություններն առաջինը բլոգերում են տեղ գտնում: Հեղինակը ազատ է արտահայտել իր կարծիքը, չկա գրաքննություն և այլն: Եվ պատահական չէ, որ որոշ բլոգեր ավելի շատ ընթերցողներ ունեն, քան Հայաստանի մի շարք ավանդական և ինտերնետային թերթեր:

Շատ դեպքերում գրառում կատարողները լրագրողներ չեն, թեև բլոգգեր-լրագրողների թիվն ավելանում է: Շուշան Հարությունյանը վիրտուալ աշխարհում հայտնի է Բլանշ անունով: 21-ամյա Շուշանը լրագրող  է և վերջերս է ավարտել ԵՊՀ լրագրության ֆակուլտետի բակալավրիատը: Ակտիվ լրագրող լինելուց բացի Բլանշը եղել  է նաև ամենաակտիվ բլոգգերներից մեկը (եթե ոչ ամենաակտիվը) ԵՊՀ ուսանողների շրջանում: Բլանշին կարելի է հանդիպել նաև գրեթե բոլոր սոցիալական համացանցերում, որտեղ ևս նա շատ ակտիվ է: Դեռ երկրորդ կուրսից Բլանշը համակարգում է նաև Հայաստանի ամենահայտնի տեղեկատվական վեբկայքերից մեկը` Ա1+ (http://a1plus.wordpress.com/):

Շուշանը` նույն ինքը Բլանշը, իրեն համարում է ժուռնալիստ-բլոգգեր առանց մեկը մյուսից տարանջատելու ու դեռեւս առաջին կուրսից իր կյանքը չի պատկերացնում առանց համացանցի: Շուշանի խոսքերով բլոգգինգն իրեն օգնումէ, քանի որ լրագրողի և ընթերցողի շփումը բլոգի միջոցով ավելի անմիջական է, և այն վերացնում է լրագրող-ընթերցող պատնեշը:

«Ինտերնետ զարգացումները տեղեկատվությունն ավելի մատչելի ու բաց դարձրին, այսինքն դու, որպես լրագրող, հավասար պայմաններում պետք է մրցակցես քաղաքացիական լրագրողների հետ, ովքեր, ի դեպ, կարող են իրենց թույլ տալ արտահայտվելու ազատություն բառիս բուն իմաստով, և փորձես գոնե հետ չմնալ նրանցից, քանի որ լրատվությունն այլեւս լրատվամիջոցների մենաշնորհը չէ: Ի՞նչ կարող ենք անել այս պարագայում մենք`լրագրողներս: Օգտագործենք նույն մեթոդնե՞րը, նույն գործիքնե՞րը», – գրումէԲլանշը:

Մեկ այլ ակտիվ բլոգգեր հայ ուսանողների շրջանում Բլանշի համակուրսեցի Լուսինե Պառավյանն է` նույն ինքը Մունը (Մուն անգլերենից թարգմանաբար նշանակում է Լուսին): Նա ևս ակտիվ է Հայաստանում հայտնի գրեթե բոլոր սոցիալական էջերում: Մունն ասում է, որ իր առաջին բլոգը բացել էր որպես նոթատետր:

«Կամաց-կամաց, երբ Livejournal-ում ընկերներիս ցանկն ավելացավ, հասկացա, որ երկրորդ բլոգը պիտի ունենամ, որտեղ կարող եմ զուտ որպես բլոգգեր ներկայանալ: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է», – գրում է Մունը: Մունի երկրորդ բլոգն ավելի հանրային է: Այստեղ նա անդրադառնում է բնապահպանական թեմաներին, մասնավորապես՝ Թեղուտի անտառների պահպանմանը: Սակայն իրեն հետաքրքրող ցանկացած թեմա դառնում է բլոգի նոր գրառում: Նա վստահ է, որ բլոգգինգը երբեք չի կարող խանգարել լրագրողին, այն միայն նպաստում է մասնագիտական գործունեությանը:

«Դու անընդհատ գրում ես, կապ չունի, թե ինչ, կարևորը՝ գրում ես ու զգում, որ դու գրելու ծարավ ունես», – գրում է Մունը: Իսկ Բլանշի կարծիքով՝ բլոգգինգը որակյալ չի լինի, եթե առօրյա լրագրողական վազքի մեջ չլինես և անձամբ չտեսնես այն, ինչի մասին հետո գրում ես բլոգումդ:

«Ես հակված եմ կարծելու, որ համակարգչի ստեղնաշարից ինչքան էլ ուզում ես “զիլ” եղիր, քեզ պետք է թեմա, օրինակներ ու անմիջական ներկայություն: Ի վերջո, բլոգում դու գրում ես նաև սեփական հույզերդ ու տպավորություններդ նույն այն միջոցառումից, որ գրում է նաև ստանդարտ մեդիան, ու եթե ընթերցողը չի ուզում չոր-ցամաք ուղղորդված ինֆորմացիա ստանալ, գալիս է քեզ մոտ՝ բլոգ», – գրում է Բլանշը:

«Այնպես որ լրագրություն-բլոգգինգ այնքան էլ հեռու հարթություններ չեն` հատկապես, որ նույն բլոգերից բազմաթիվ թեմաներ կարելի է վերցնել, գնալ հետքերով և այդ մասին գրել ավանդական ԶԼՄ-ների համար, այնուհետև տեղադրել կրկին բլոգ քննարկման ու նորից տանել ավանդական մեդիա…….. անվերջանալի շղթա»:

Բլոգգերների վարձատրության վերաբերյալ գրառում կատարել էր միայն Բլանշը, ով կարծում է, որ Հայաստանում խմբագիրները դեռ բլոգգերների աշխատանքը չեն գնահատում ըստ արժանվույն:

«Իմ եկամտի աղբյուրը շարունակում է մնալ ավանդական լրագրությունը»,- գրում է Բլանշը և շարունակում, – «այլ կերպ ասած՝ ես բլոգգինգով հաց չեմ վաստակում առայժմ: Անգամ օն-լայն զարգացած թուլերով այնպիսի լրատվամիջոցի համար, ինչպիսին «Ա1+»-ն է, բլոգգինգի համար համապատասխան վարձատրություն սահմանել չի ստացվում: Հավանաբար այն պարզ պատճառով, որ բլոգգերի օֆֆ-փոստ աշխատանքը (այլ բլոգերում մեկնաբանություն թողնել, հետևել վիճակագրությանն ու ռենկինգ համակարգերին, անհատական նամակներ գրել բլոգի ակտիվիստներին` իրենց քեզ մոտ պահելու համար, թեմայի «ռասկրուտկա» անել այլ պլատֆորմներում և այլն) առայժմ հաշվի չի առնվում որպես աշխատանք:»

Աննա Բարսեղյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է: