Skip to content

Մեծ կինո Երևանում. «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կհյուրընկալի և կմեծարի աշխարհահռչակ ռեժիսորների

Հուլիսի 12-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե Ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվեն ինչպես անվանի, այնպես էլ դեռ չբացահայտված ռեժիսորների ֆիլմեր:

Փառատոնի յոթ օրերի ընթացքում Երևանի կինոսրահներում ընդհանուր առմամբ կցուցադրվի 40 երկրների շուրջ 110 ֆիլմ: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ մասնակցության հայտերի թիվը գրեթե չորս անգամ ավելի է եղել:

«Ոսկե Ծիրան»-ը կբացվի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Մերձավոր շրջապատ» (le Premier Cercle) ֆիլմով, որի գլխավոր հերոսը ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժան Ռենոն է: Նա  ֆիլմում հանդես է գալիս հայ հանցագործ Միլո Մալակյանի դերում: Թեպետ ոչ Տյուելին, ոչ էլ Ռենոն չեն մասնակցի փառատոնին, սակայն այս կապակցությամբ Երևան կժամանի ֆիլմի պրոդյուսեր, ֆրանսահայ կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:

«Ֆիլմը նոր է, այն այս տարի է նկարահանվել, իսկ գլխավոր հերոսը մարմնավորում է հայի կերպար: Այդ իսկ պատճառով մենք դիմեցինք ֆիլմի ռեժիսորին` այն մեր փառատոնի շրջանակներում ցուցադրելու խնդրանքով: Սակայն ցուցադրման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ֆիլմի պրոդյուսերը, ամբողջ աշխարհում հայտնի որպես մեծ կինոգործիչ, հայ է», – ասում է «ՈսկեԾիրան» կինոփառատոնի մամուլի խոսնակ Սեդա Պապոյանը:

Պրոդյուսեր Ալան Թերզյանը նաև Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, ինչպես նաև “Ալտեր ֆիլմս” պրոդյուսերական ընկերության, Սեզար ակադեմիայի նախագահը, ով նաև երկար տարիներ ղեկավարել է Ֆրանսիայի պրոդյուսերների գիլդիան:

 «ՈսկեԾիրան» կինոփառատոնը նախորդ տարիների պես այս տարի ևս կունենա 3 մրցութային անվանակարգ` Միջազգային խաղարկային, Վավերագրական ֆիլմեր և Հայկական համայնապատկեր:

“Մեկ օր Եվրոպայում” խորագրի ներքո “Ոսկե Ծիրան”-ն այս տարի նույնպես կներկայացնի լավագույն եվրոպական ֆիլմեր` ֆրանսիական, գերմանական, հոլանդական: Մեծ ուշադրության է արժանանալու լեհական կինոն, որը վերջին շրջանում մեծ վերելք է ապրում ինչպես Եվրոպայում, այնպես էլ ողջ աշխարհում: Լեհական ֆիլմերի շարքում կցուցադրվի ռեժիսոր Եժի Սկոլիմովսկու ֆիլմերը, որոնց ցուցադրությանը ներկա կլինի հեղինակը:

Փառատոնին ներկա կգտնվի նաև ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլավյովը, որի վերջին աշխատանքներից են “Աննա Կարենինա”-ն և “Ասսա2”-ը: Դրանք կցուցադրվեն ոչ մրցութային ծրագրի շրջանակներում:

Փառատոնում նորություն կլինի «Վարպետներ» ծրագիրը, որը կներկայացնի 3 մեծանուն ռեժիսորների` Լուիս Բյունուելին, Միքելանջելո Անտոնիոնիին և Տոնինո Գուերային նվիրված ֆիլմեր:

Մեկ այլ նորություն կհանդիսանա նաև «Արտադրված է Հայաստանում»  տեղեկատվական ծրագիրը, որը կներառի վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և վավերագրական ֆիլմերի «Հայք» ստուդիայի կողմից նկարահանված ֆիլմերը: 

Իսկ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 և ‘Նռանգույնը” ֆիլմի 40-ամյակի առթիվ փառատոնի շրջանակներում կկայանա այդ ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը: Այսպես կազմակերպիչները ցանկանում են իրենց յուրահատուկ հարգանքի տուրքը մատուցել մեծ ռեժիսորին ու նրա ստեղծագործությանը:

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի «Արաբական գիշերներ» կինոծրագիրը, որն ըստ կազմակերպիչների փառատոնում արևելք-արևմուտք ֆիլմերի հավասարակշռության ապահովումն է:

“ՈսկեԾիրան”-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի նաև հայ կինոյի մեծ անուններին` հետահայաց ցուցադրություններով նշելով ռեժիսորներ Բագրատ Հովհաննիսյանի և Արման Մանարյանի 80-ամյա հոբելյանները:

Թերմինա Ներսիսյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է: