Skip to content

Գետնանցումների ապահով լինելն առայժմ հարաբերական է

Վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանությունը հետիոտներին, մեղմ ասած, ակտիվորեն հորդորում է չխախտել երթևեկության կանոնները և փողոցը հատել թույլատրելի վայրերում կամ օգտվել գետնանցումներից: Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ հարյուրավոր հետիոտներ արդեն տուգանքի են ենթարկվել կանոները խախտելու համար:

Բայց արի ու տես, որ մարդիկ շարունակում են փողոցը հատել այնտեղ, որտեղ համարում են հարմար` անգամ այն վայրերում, որտեղ հարևանությամբ գետնանցում կա: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ չեն օգտվում գետնանցումներից,  չէ՞  որ  դրանք ստեղծվել են հենց անվտանգություն ապահովելու նպատակով:

Խոստովանեմ, որ ես նույնպես խուսափում եմ օգտվել գետնանցումներից` դրանք համարելով ոչ պակաս վտանգավոր, քան փողոց հատելը ոչ թույլատրելի հատվածներում:

Երևանում գետնանցումների ապահով լինելը առայժմ հարաբերական է, քանի որ դրանք ոմանց համար դարձել են բնական կարիքները հոգալու հարմարավետ վայր, որի հետևանքով գետնանցումներից գարշահոտ է գալիս, իսկ պատերին գրված հայհոյանքներն էլ իրենց հերթին են մեծ տհաճություն պատճառում: Նաև ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գետնանցումում խոշտանգման չես ենթարկվի հարբած թափառականի, գողի կամ ավազակի կողմից: Նման մեկ օրինակի մասին լուրը բավարար է, որ երբևէ չցանկանաս օգտվել դրանցից:

Իսկ քաղաքի անվտանգ գետնանցումներ համարվում են նրանք, որոնք վերածվել են առևտրի կենտրոնների, որոնց տասնյակ կրպակների շարքում քիչ չեն նաև սննդի կետերը: Մինչդեռ վերջիններիս ոչ սանիտարական և հակահիգիենիկ վիճակը նույնպես պատճառ է այստեղ չմտնելու համար: Էլ չեմ ասում «քյաբաբախորովածախառը» հոտերը, որոնք տարածվում են ողջ գետնանցումով` տհաճություն պատճառելով անցորդներին:

Եվ այս պարագայում ամեն անգամ, վտանգել սեփական կյանքը փողոցը հատելիս, թե գետնացումով անցնելիս, երկընտրանքի առջև կանգնած հետիոտնը, այլընտրանք չունենալով, ընտրում է առաջին տարբերակը` «հմտորեն մանևրելով» ոչ պակաս անկարգապահ վարորդների մեքենաների արանքներով: