Skip to content

Լավ ներկայացում, վատ հանդիսատես

Վերջերս ներկա էի Հակոբ Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Էսպես մինչև ե՞րբ…» ներկայացմանը: Այն շատ արդիական և հետաքրքիր էր, և շոշափվում էր հայ ընտանիքի առօրյա խնդիրները: Ներկայացման մեջ խաղում էին անվանի դերասաններ, այդ թվում` Ռուզաննա Գասպարյանը, Բորիս Պեպանյանը, Սամվել Բաղինյանը և Ավո Խալաթյանը: Բայց որքան ոգևորություն ապրեցի ներկայացումից, այդքան էլ հիասթափություն`մեր հայ հանդիսատեսից, երբ նույն դահլիճում նկատեցի այնպիսի մարդկանց, որոնք իրենց պահվածքով մշտապես խանգարում էին մյուսներին դիտելու ներկայացումը:

Նախ ասեմ, որ դահլիճում նստատեղերի մեծ մասը դատարկ էին. նստած էին մի քանի տարեց ամուսիններ, որոնցից մի քանիսը իրենց հետ բերել էին նաև թոռնիկներին՝ հավանաբար նրանց մեջ թատրոնի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու նպատակով: Կային նաև երիտասարդ զույգեր:

Դահլիճում իրարանցում սկսվեց, երբ մի խումբ դպրոցականներ եկան իրենց ուսուցչի ուղեկցությամբ, որը սկզբում ներկաների մոտ մեծ ոգևորություն առաջացրեց: Սակայն հիասթափությունը շատ հեռու չէր, երբ դպրոցականների պահվածքից պարզ դարձավ, որ նրանք այստեղ էին միայն «խստապահանջ» ուսուցչուհու պարտադրանքով և, դեռ ներկայացումը չսկսված, նրանք փորձում էին պարզել, թե որքան է տևելու այն:

Ներկայացումը սկսվեց, և դահլիճում մի պահ քար լռություն էր: Բայց բջջային հեռախոսների զանգերը և դրանց պատասխանող ձայները խաթարեցին դահլիճի լռությունը՝ չնայած այն հանգամանքին, որ նախապես զգուշացրել էին բջջայինները անջատելու մասին: Որոշ երիտասարդների ականջակալները «պայթում էին» արտասահմանյան երաժշտության բարձր ռիթմերից, որոնք չդադարեցին անգամ նկատողությունից հետո:

Ներկայացումը ավարտվեց. չնայած հանդիսատեսի սակավությանը՝ բուռն ծափահարությունները մեծ ոգևորություն պատճառեցին դերասաններին: Իսկ դպրոցականների խումբն այլևս դահլիճում չէր: