ԱՄՆ դեսպանատան հրավերով օրերս Երևանում էր ամերիկյան Փոինթեր համալսարանի դասախոս, լրագրող Ռեջինա ՄքՔոմբսը։ Հայաստանում նա լրագրողների, բլոգերների և ուսանողների առջև հանդես եկավ նոր մեդիա միջոցների (new media) ու տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ դասախոսությամբ:
«Ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ զարգացումներ կան նոր մեդիա միջավայրում և ինչպես կարելի է օգտագործել դրանք: Նաև ուզում եմ իմանալ, թե Հայաստանում ինչպիսին է նոր մեդիաների կիրառությունը»,-ասում է ՄքՔոմբսը:
ՄքՔոմբսը շուրջ 11 տարի եղել է StarTribune.com-ի մուլտիմեդիայի գլխավոր պրոդյուսերը: Մուլտիմեդիայի միջոցով ներկայացրած նրա պատմությունները արժանացել են «Տարվա նկար», «Լավագույնը ֆոտոժուռնալիստիկայում» և «Էմմի» միջազգային մրցանակների: Այժմ ՄքՔոմբսը Փոինթեր համալսարանի ապագա լրագրողներին դասավանդում է լրագրության ոլորտում մուլտիմեդիայի, սոցիալական ցանցերի ու բջջային միջոցների կիրառմանը առնչվող առարկաներ:

Երևանյան հանդիպումների ժամանակ ամերիկացի լրագրողը ցուցադրեց ԱՄՆ-ի էլեկտրոնային պարբերականներում լայնորեն կիրառվող ֆոտո պատմություններ, որոնք ուղեկցվում են աուդիո սլայդշոուներով, վիդեոներով, որոնք համադրված են լուսանկարներով և ռեպորտաժներով`նկարահանված հեռախոսի տեսախցիկով, ինչպես նաև ներկայացրեց դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծրագրերը` http://audacity.sourceforge.net/, http://soundslides.com/, http://www.vuvox.com/:
«Օրինակ, աուդիո սլայդը հնարավորություն է տալիս ֆոտոպատմությունն ավելի էմոցիոնալ ներկայացնել, և դա անելու համար մեծ տեխնիկական միջոցներ պետք չեն», – նշում է Ռեջինա ՄքՔոմբսը։ Նոր մեդիայի կիրառումը, Ռեջինայի համոզմամբ, օգնում է ինֆորմացիան ավելի հասանելի դարձնել մարդկանց։
Աուդիո սլայդի ծրագիրը շատ գրավեց ՄքՔոմբսի սեմինարի մասնակից լրագրող, բլոգեր Լուսինե Պառավյանին: Նա խոստովանեց, որ այն անպայման կօգտագործի իր բլոգում:
«Ինձ համար դա նորություն էր: Իմ բլոգում կփորձեմ օգտագործել աուդիո սլայդ շոուն: Հայաստանում կան բազմաթիվ լրագրողներ, ովքեր հետևում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող նորամուծություններին և կարողանում են դրանք արդյունավետ օգտագործել իրենց մասնագիտության մեջ», – ասում է Լուսինեն:
Նոր մեդիաների կիրառմանը Հայաստանում տարակուսանքով է վերաբերվում սեմինարին ներկա մեկ այլ լրագրող` Քրիստինե Պողոսյանը:
«Մեզ մոտ նոր մեդիանները կիրառելի են, բայց այսօր Հայաստանում ինտերնետի խնդիր կա: Այդ պատճառով ոչ բոլորը հնարավորություն ունեն ներբեռնել վիդեոներ, աուդիո սլայդշոուներ կամ կոնվերտացիա անել նկարներ»:
Բայց ՄքՔոմբսը համոզված է, որ նոր մեդիայի կիրառումը սկսկում է մարդկանց տեղեկացված լինելուց: «Երբ մարդիկ ծանոթանան նոր մեդիաներին, նոր մեդիաների միջոցով մեր աշխատանքին, մենք կօգնենք իրենց, իրենք կօգնեն մեզ և երկկողմանի շփում կստեղծվի»,- ասում է նա:
Հայ երիտասարդներին ՄքՔոմբսը պատմեց այլ երկրներում նոր մեդիայի կիրառման մասին և խորհուրդ տվեց ընտրել լավագույն տարբերակները Հայաստանում կիրառելու համար:
Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում Ռեջինան ոչ ամբողջական, բայց որոշակի պատկերացում ձևավորեց Հայաստանում նոր մեդիաների կիրառման վերաբերյալ և ափսոսանք հայտնեց, որ հայերենի չիմացությունը թույլ չտվեց լիարժեք ուսումնասիրել հայկական լրատվական կայքերը:
Հեղինակ` Նվարդ Հովհաննիսյան