Skip to content

Մոդելային թակարդ. ինչ արժե պոդիումով քայլելը

Մոդել դառնալ երազում են գրեթե բոլոր աղջիկները: Այս ընտրությունն առաջին հայացքից խոստումնալից է. տալիս է փառք, գումար վաստակելու հեշտ ճանապարհ և աստղային շրջապատ: Թվում է թե անելիքը քիչ է. պետք է ընդամենը ցուցադրել զգեստներ, որոնք ձեռք բերելու համար ուրիշները պատրաստ են գումարներ ծախսել:

Արևմուտքում մոդելների միջին աշխատավարձը ժամում 250-ից 400 դոլար է: Կան նաև մեծ ճանաչում ունեցող մոդելներ, որոնք մեկ ժամվա համար կարող են ստանալ մի քանի հազար դոլար: Դե իսկ աստղային մոդելների ժամավճարները կարող են հասնել աստղաբաշխական թվերի: Օրինակ, մոդելներ Լինդա Եվանգելիստան և Ժիզել Բյուդխենը պոդիում մեկ ելքի համար ստանում են 20 000 դոլար հոնորար:

Խոշոր հոնորարներից զատ մոդելային բիզնեսը շատ ուրիշ առավելություններ էլ ունի. ֆոտոսեսիաների արդյունքում մոդելի նկարը հայտնվում է ամսագրերի շապիկներին, ճանաչում և այլն…

Փարիզյան Fashion Week-ին մասնակցելու մասին երազում են աշխարհի միլիոնավոր աղջիկներ: Ամենևին էլ վատ երազանք չէ, բայց մանկական երազանքների պես այն կոտրվում է, երբ իմանում ես, որ ֆոտոմոդել դառնալն անհնար է, ֆոտոմոդել պետք է ծնվել և մշտապես հետևել քաշիդ:

Ըստ արևմտյան չափանիշների ֆոտոմոդել աշխատելու համար բացի մարմնի համաչափութան հանրահայտ 90-60-90 էտալոնից, պետք է ունենալ 177սմ-ից ոչ պակաս հասակ, 52 կգ-ից ոչ ավել քաշ, 6սմ-ից ոչ կարճ վիզ: Ուստի գլամուրը, փայլը, բրենդային զգեստները, ամսագրերի շապիկները մոդելային բիզնեսի միայն մի կողմն են:

[[wysiwyg_imageupload:15:]]Այս պսպղան մեդալն ունի նաև հակառակ երես: Ամենօրյա տքնաջան պարապունքներ` ճիշտ քայլվածքի ձևավորման և կազմվածքի պահպանման համար, հյուծիչ դիետաներ, խիստ ռեժիմ և ոչ պակաս խիստ պայմանագրային ռայդերներ մոդելային ընկերությունների և դիզայներական կենտրոնների հետ: Ըստ այդ պայմանագրերի մոդելները կարող են զրկվել իրենց աշխատավարձից, եթե գիրանան կամ հրաժարվեն ցուցադրել թափանցիկ կամ մարմնի ինտիմ հատվածները արտահայտող զգեստներ:

Նման աշխատանքային տեմպին ոմանք չեն դիմանում: 21-ամյա բրազիլացի մոդել Աննա Ռեստոնը մահացավ ցուցադրության ժամանակ` պոդիումով քայլելիս, գերհյուծվածության պատճառով: Իսկ հանրահայտ մոդել Նաոմի Քեմբլը խոստովանում է, որ աշխատանքի հետ կապված սթրեսներից փախչելու համար 5 տարի շարունակ կոկային է ընդունել:

Հայաստանում թերևս պայմաններն այնքան էլ խիստ չեն, գեղեցկության չափանիշներն էլ ավելի առողջ են, փոխարենը խիստ նեղ է նորաձևության բիզնեսով զբաղվող ընկերությունների շրջանակները:

Մեր երկրում դիզայներական ստուդիաները ընդամենը մի քանիսն են, իսկ նրանց կազմակերպած ցուցադրություններն էլ ավելի քիչ: Հայկական ամենահայտնի դիզայներական ստուդիաներից մեկը` “Զատիկը”, հազվադեպ է պրոֆեսիոնալ մոդելների հրավիրում իր ցուցադրություններին: Զգեսները հիմնականում ցուցադրում են հեռուստատեսության կամ թատրոնի հայտնի կանայք, ինչպես, օրինակ, Նազենի Հովհաննիսյանը:

Մինչդեռ նման փոքր շուկայի պարագայում շատ են մոդելային դասընթացներ կազմակերպող դպրոցներն ու ստուդիաները: Դրանցից է “Ֆես հաուս” կենտրոնը, որը կազմակերպում է 4-ամսյա դասընթացներ 12 000 դրամով: Ընդ որում ընդունելության համար որևէ կոնկրետ պահանջ չկա: Հաճախել կարող են ցանկացած արտաքինի և չափերի մարդիկ:

Հայկական ցուցադրությունների ժամանակ պոդիումով քայլող աղջիկների արտաքինը շատ դեպքերում ստանդարտներին չի համապատասխանում: Բնականաբար ստանդարտներից դուրս են նաև աշխատավարձերը: Մեկ ելքը պոդիում հաճախ կարող է գնահատվել 5000 դրամ: Իսկ արտերկրյա դիզայներները հայաստանյան ցուցադրություններին հիմնականում մոդելներ հրավիրում են Վրաստանից կամ Ռուսաստանից: