Skip to content

Լսիր համացանցով. խոսում է հայկական ռադիոն

Հայկական առաջին օնլայն ռադիոն արդեն եթերում է: Այսուհետ նորաստեղծ NetFM.am ռադիո-կայքը 24 ժամ շարունակ մելոմաններին կմատուցի ռոք եւ փոփ-ռոք ոճերի երաժշտություն: Հայաստանում շատերն էին ցանկանում ստեղծել օնլայն ռեժիմով ռադիո հեռարձակում, բայց դա հաջողվեց 3 երիտասարդ տղաների:

Հասակակիցներ Պետիկը, Վահանը և Մհերը ասում են, որ այս գաղափարն իրականացնելու համար պահանջվեց մեկ տարի, և խոստովանում են, որ ջանք չեն խնայել, որպեսզի հայկական ռադիոն խոսի նաև համացանցում:

«Միտքը ծագեց ինձ մոտ»,- ասում է 18-ամյա  Պետիկ Ավետիսյանը, ով ապագա ծրագրավորող է: «Երբ ամեն երեկո ռադիո էի լսում, հասկացա, որ նմանատիպ ռադիոն կհետաքրքրի մեր այսօրվա երիտասարդությանը, հատկապես, որ մեզանից շատերն օրվա մեծ մասը համակարգչի առջև են»:

Օնլայն ռադիոյի գաղափարի մասին նա կիսվեց իր ընկեր` ապագա տնտեսագետ Վահան Պողոսյանի և նրա եղբոր` ապագա ճարտարապետ-դիզայներ Մհեր Պողոսյանի հետ:

«Սկզբում չէինք էլ պատկերացնում, թե ինչ դժվարություններ է մեզ սպասվում: Մտածում էինք` տնային պայմաններում անելու գործ է, սակայն հետագայում պարզվեց,  որ մեզ ստուդիա է հարկավոր: Ստեղծեցինք ստուդիա, այնուհետեւ մեծ դժվարությամբ նաև կայք»,- նշեց Պետիկ Ավետիսյանը:

Երիտասարդ «գյուտարարները» բացատրում են, որ օնլայն ռադիոկայանը ավանդական ռադիոկայանի ինտերնետային տարբերակից տարբերվում է նրանով, որ  աշխատում է ոչ թե 64, այլ  96 կիլոբիթով: Նրանց նպատակն է հեռարձակումը  իրականացնել 128 կամ 256 կիլոբիթերով, որն էլ կապահովի հեռարձակման ավելի բարձր որակ:

Տղաներն ասում են, որ ի տարբերություն ավանդական ռադիոների, իրենց ռադիոալիքի համար, անհրաժեշտ չէր հատուկ ռադիոհաճախականություն կամ ալեհավաք:

Ռադիոկայքի հեղինակները խոստանում են, որ իրենց կայքը կառանձնանա նաև ինտերակտիվությամբ: Ինչպես Պետիկն է ասում, կայքի յուրաքանչյուր օգտատեր կարող է անմիջական մասնակացություն ունենալ հեռարձակվող հաղորդումներին` հաղորդագրություն ուղարկելով կամ երաժշտություն պատվիրելով Skype-ի միջոցով:

NetFM.am-ի պրոդյուսեր` 22 ամյա Նունե Այլանջյանն ասում է, որ ռադիոկայքը, բացի երաժշտություն հեռարձակելուց, նպատակ ունի ձևավորել ռոք երաժշտություն լսելու մշակույթ, ինչպես նաև նպաստել հայկական ռոքի զարգացմանը.
 «NetFM.am-ն առաջին հերթին սատարելու է ռոք երաժիշտներին եւ ռոք խմբերին: Ուզում ենք, որ վերանա տաբուն եւ ասպարեզի հետնաբեմում մնացած խմբերը NetFM-ով ստանան ձայն և ոչ թե ելույթ ունենան միայն համերգից համերգ»: Ի դեպ օնլայն ռոք ռադիոյի եթերում արդեն եղել է հայկական նորաստեղծ “The North Avenues” ռոք խմբի երգի պրեմիերան:

Թեև ռադիոկայանը ներկայումս հեռարձակում է միայն ռոք եւ փոփ ռոք երաժշտություն, սակայն պրոդյուսերն ասում է, որ նրանք պատրաստվում են նաւ այլ երաժշտական ոճեր հնչեցնել: Դրանք կլինեն թեմատիկ հաղորդաշարերի շրջանակներում:
«Չի բացառվում, որ լինի հաղորդաշար էլեկտրաերաժշտության, միքսերի, դիջեյների, ակումբների մասին, որի ընթացքում բնականաբար կհնչի տվյալ երաժշտությունը»:

Ներկայումս օնլյան ռադիոն դեռևս բետա, այսինքն` նախնական տարբերակում է և մինչև դեկտեմբեր փորձնական եթեր է հեռարձակելու: Սակայն մի քանի օրից կակտիվացվի կայքի ֆորումը և ուղիղ եթերով հաղորդումներ կհեռարձակվեն:

Առայժմ NetFM-ի այցելուներն այդքան էլ շատ չեն: Օնլայն ռադիոյի պրոդյուսերը դա պայմանավորում է գովազդի բացակայությամբ:

«Ռադիոկայանը նոր է: Մենք դեռ չենք զբաղվում ռադիոյի գովազդով: Երբ փորձնական փուլն ավարտվի եւ հաղորդումներ լինեն, ռադիոլսողների քանակն էլ կավելանա»,- համոզված է Նունեն: