Skip to content

YouTube-ի վերադարձը

Վիեննա, նոյեմբերի 1, 2010թ./ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ողջունել է YouTube կայքից արգելքը հանելու Թուրքիայի որոշումը` անվանելով այն թուրքական արդարադատության համակարգի կողմից ընդունված դրական և երկար սպասված որոշում:

«Ուրախ եմ լսել, որ երեք տարի անց Թուրքիայում ժողովուրդը կրկին կարող է ազատ օգտվել YouTube կայքից», ասել է Միյատովիչը: «Արգելքը Թուրքիայում համացանցից օգտվողներին թույլ չէր տալիս համաշխարհային տեղեկատվական հասարակության մաս կազմել»:

Հոկտեմբերի 30-ին Անկարայի դատարանը որոշում է ընդունել հանել արգելքը ինտերնետային վիդեո կայքից, որը դրվել էր դեռ 2007 թվականին: Արգելքից առաջ կայքը Թուրքիայում ամենահանրաճանաչ կայքերի շարքում էր:

«Հուսով եմ` այս բեկումնային քայլը առաջինն էր Թուրքիայում ինտերնետային կայքերի արգելքները չեղյալ ճանաչելու գործընթացում», շարունակում էՄիյատովիչը: «Ես կոչ եմ անում Թուրքիային շարունակել այս ուղղությամբ` բարեփոխելով ինտերնետային օրենքները և հանելով մնացած կայքերի արգելքները»:

Միյատովիչի գրասենյակը դեռ վաղուց կոչ էր անում Թուրքիային բարեփոխելու ինտերնետային օրենքը, հայտնի նաև որպես` Օրենք 5651, որը 2007-ից հիմք հանդիսացավ երկրում ինտերնետային կայքերի արգելափակման համար:

Աղբյուր` ԵԱՀԿ