Skip to content

ԵԱՀԿ. Ադրբեջանի ընտրություններում առաջադիմություն չնախանշվեց

Թեև ադրբեջանի խորհդարանական ընտրություներին մասնակցում էին ընդդիդիր բոլոր խմբակցությունները և ընտրություններն անցան խաղաղ պայմաններում, սակայն ոչ մի բովանդակալից առաջադիմություն դեպի երկրի ժողովրդավարություն չնախանշվեց:

Բաքու, 8 նոյեմբերի 2010թ./ Երեկ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցան խաղաղ մթնոլորտում և քաղաքական գործընթացում բոլոր ընդդիմական կուսակցությունների մասնակցությամբ, սակայն այս ընտրությունները ընդհանուր առմամբ ցույց չտվեցին երկրի դեմոկրատացման գործընթացի զարգացումը, հայտնեցին իրենց կարծիքը միջազգային դիտորդները՝ այսօր հրապարակված հաղորդագրությունում:

Դիտորդները նկատեցին, որ Կենտրոնական ընտրական հաձնաժողովը, ընդհանուր առմամբ, լավ էր տիրապետում ընտրական գործընթացը տեխնիկական տեսանկյունից: Բայց ԶԼՄ-ների և հավաքներ կազմակերպելու ազատության սահմանափակումները և թեկնածուների գրանցման ոչ բավականաչափ լավ կազմակերպված գործընթացը ավելի շատ թուլացրին ընդդիմությանը և գրեթե անհնարին դարձրին առանց այն էլ անկայուն քաղաքական երկխոսությունը: Սա և լարված մրցակցային մթնոլորտը ստեղծեցին ոչ հավասար պայմաններ թեկնածուների համար՝ դժվարեցնելով քաղաքացիների՝ տեղեկացված ընտրությունը: Դրական կողմերից կարելի նշել այն, որ ընտրողը հնարավորություն ուներ ստուգել կենտրոնական ընտրական մատյանը և կատարել ուղղումներ կամ լրացումներ, իսկ ԿԸՀ-ն իր հերթին ընտրողական ուսուցողական արշավ էր կազմակերպել՝ այդ թվում նաև ԶԼՄ-ներում: Ընտրությունը ընտրատարածքների գրեթե 90%-ում գնահատվել է լավ, մինչդեռ լուրջ խնդիրներ են նկատվել ընտրատարածքների 10%-ում:

Աղբյուր. http://www.osce.org