Skip to content

Իրանցի բլոգգերին ազատել են գրավի դիմաց

“Լրագրողներ առանց սահմանների” պաշտոնական կայքում նշվում է, որ նոյեմբերի 12-ին բլոգգեր Մեհդի Խազալիին ազատ են արձակել 200 միլիոն թոմանի դիմաց (150 եվրո): Հիշեցնենք, որ Մեհդի Խազալիին Իրանական Սահմանադրության Պաշտպանների Խորհդրի վերջին 30 տարիների ամենաազդեցիկ անդամ Այաթոլլահ Աբոլղասեմ Խազալիի որդին  է և ձերբակալվել էր սույն թվականի հոկտեմբերի 13-ին:

Նրան մեղադրում են “ազգային անվտանգության դեմ գործունեության” և “հասարակական անկարգություններ հրահրող սուտ տեղեկատվության հրատարակման” մեջ: Նա վերջին տարիներին քննադատորեն էր արտահայտվում նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հասցեին իր Baran (http://www.drkhazali.com/) կայքում: