Skip to content

Web 2.0 մարտահրավեր. լրագրողը սոցիալական մեդիաների դարում

Տարիներ առաջ լրագրողի մասնագիտությունը, ինֆորմացիայի տարածումը և հասարակության տեղեկացվածության բարձրացումը լրագրողի հիմնական առաքելությունն էր դեռևս… Բայց արագ փոփոխվող համացանցին զուգահեռ փոխվեցին լրագրության նկատմամբ պահանջները:

Համացանցի նախնական` Web 1.0 տարբերակը, որը երաշխավորում էր ինֆորմացիայի հասանելիության դեմոկրատիա, արագորեն վերաճեց Web 2.0-ի, որն արդեն ապահովում է ինֆորմացիայի կերտմանն ու տարածմանը մասնակցելու դեմոկրատիա:

Մարդիկ, ովքեր նախկինում ինֆորմացիա ստացողի դերում էին` խողովակի միայն մի ծայրում, այժմ նույն շրջանակում են, ինչ ինֆորմացիա սփռողները: Համացանցային հայտնի “Տեղեկատվության տարածումը լրատվամիջոցների մենաշնորհը չէ” կարգախոսը ավելի քան իրական է, որովհետև մարդիկ առանց լրագրողական կրթության կամ պատրաստվածության, մի բջջային հեռախոսի ու սոցիալական ցանցի գրանցման տարրական հմտություններով դառնում են ամենաարժեքավոր տեղեկատվության սփռողներ` գցելով հսկայական մեդիա կորպորացիաների:

Մարտահրավե՞ր, թե՞ նոր հնարավորություն

Ավանդաբար մեդիա հեղափոխությունը բնորոշվում է 50 մլն «սպառող» ունենալու ցենզով, որին հասնելու համար ռադիոյին պահանջվեց 38 , հեռուստատեսությանը՝ 13, ինտերնետին՝ 4, iPod-ին՝ 3 տարի, facebook-ին`հաշված ամիսներ:

Սոցիալական ցանցերի «գերբնակեցման» պայմաններում (ի դեպ, facebook-ի պարագայում հայաստանյան օգտատերերի թիվը վերջին ամիսներին կրկնակի աճել է` հասնելով 100 000-ի ) մարդիկ այլևս չեն փնտրում նորություններ, այլ սոցիալական ցանցերի միջոցով նորությունները գտնում են մարդկանց:

Մեծամասնություն են կազմում այն ինտերնետ օգտատերերը, ովքեր կայքի հասցե հավաքելու փոխարեն իրենց հետաքրքրող բովանդակությունը ստանում են RSS համակարգում:

Անսպասելի կամ ամենակարևոր նորությունները այսուհետ պարտադիր հայտնվում են սոցիալական ցանցերում` հղումների տեսքով: Facebook-ի լրահոսը բավարար է, որպեսզի ինտեր-ընկերների շնորհիվ օրվա ամենակարևոր նորություններից տեղյակ լինես: Այստեղ ինֆորմացիայով կիսվում են բոլորը և ոչ միշտ է, որ դա արվում է աշխատանքի բերումով:

Այսօր հաջողված միջոցառումը այն չէ, որի մասին գրել են լրատվամիջոցները, այլ այն, որի մասին հղումներ են արվել սոցիալական կայքերում և մի լավ քննարկվել է այդ թեման:

Լրագրության պահանջները փոխվում են

Web 2.0 մուլտիմեդիան իր հետ նոր պահանջներ բերեց խմբագրություն: Այսօր խմբագիրները աշխատանքի են ընդունում ոչ թե “ժուռնալիստների”, այլ “ջենեռալիստների”` ունիվերսալ լրագրողների, որոնք բացի տեքստ գրելուց, կարող են նաև լուսանկարել, ամենադիպուկ արտահայտություններից պատրաստել աուդիո նյութեր, իսկ վիդեոնյութերի միջոցով տարածել ամենատպավորիչ կադրերը:

Համացանցը հեշտությամբ կենտրոնացրեց բոլոր մեդիա ֆորմատները մեկ միջավայրում` դառնալով և թերթ, և ռադիո, և հեռուստատեսություն: Ասում են` ամբողջ աշխարհում 18-34 տարեկանների 70 % -ը հեռուստացույցի փոխարեն դիտում է տեսանյութեր Youtube կամ այլ նմանատիպ օնլայն վիդեո կայքերում: Միևնույն ժամանակ ծերանում է թերթ գնող հասարակությունը` զիջելով դիրքերը “iPad-ականներին”: Իսկ iPad-ով, ինչպես ներկայացվում է գովազդում, հնարավոր է անել ամեն ինչ, բացի ճանճ սպանելուց: