Skip to content

Ֆատուլլաևի ճակատագիրը կախված է Եվրամիության նախարարների հանձնաժողովից

Նախարարների տեղակալների խորհուրդը քննարկելու է ադրբեջանցի ազատազրկված լրագրող Էյնուլլա Ֆատուլլաևի գործը, որը գտնվում է բանտում` անկախ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապրիլի 22-ի որոշման, ըստ որի Ադրբեջանի կառավարությունը պարտավոր էր անմիջապես ազատ արձակել նրան:

“Հետաքննող լրագրող Էյնուլլա Ֆատուլլաևի ազատազրկումը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության անտարբերությունը այն պարտականությունների նկատմամբ, որոնք նա ստանձնել է` ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Եվրոպայի միության անդամ երկրներն այլևս չեն կարող աչք փակել  Ադրբեջանում արտահայտման ազատության տագնապալի իրավիճակի վրա”, ասել է Ռեբեկա Վինսենտը` Եվրոպական ծրագրեի համակարգողը, ARTICLE 19:

“Հաշվի առնելով լրագրող Ֆատուլլաևին ազատ արձակելու դատարանի որոշումը` նախարարների խորհուրդը պետք է հիշի, որ երկիրը պարտավոր է հաշտվել Եվրոպական դատարանի կայացրած որոշումների հետ, որ այդ որոշումներն անվիճարկելի են և որ այս հանգամանքը Եվրոպայի միության անդամ դառնալու պահանջներից մեկն է”, ասել է Ֆլորիան Իրմինգերը` Մարդու իրավունքների տուն հիմնադրամի Ժնևյան գրասենյակի ղեկավարը:

Աղբյուր. ARTICLE 19