Skip to content

Լրագրողին ազատ արձակելու հանրային պահանջներն ակտիվանում են

Նոյեմների 16-ին, երբ մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների խմբագիրներ և լրագրողներ կազմակերպեցին բողոքի ակցիա և հանդես եկան «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով, ոմանց թվում էր, որ այս ակցիան նույնը օրը կմոռացվի: Մինչդեռ սա միայն սկիզբն էր տասնյակ ակցիաների, որոնք իրար հետևելով կազմակերպվում էին ի պաշտպանություն Նիկոլի:

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում նույն պահանջով ստորագրահավաք սկսեցին եւ Երևանում բողոքի ակցիաներ անցկացրին տասնյակ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ:

Լրագրողին ազատ արձակելու մասին պահանջներն ակտիվացան, երբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից արված նրա հայտարարությունից հետո, ըստ որի նոյեմբերի 11-ին բանտում իրեն, գիշերը քնած ժամանակ, անհայտ անձինք բռնության են ենթարկել: Փաշինյանի այս հայտարարությունը հերքեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: Սակայն նրա պաշտպանները պնդեցին, որ դա տեղի է ունեցել եւ, որ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում:

Հայտարարություն տարածեցին նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները մտահոգություն են հարուցում: Արդյո՞ք այդ ամենը չի վկայում այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդպիսի վերաբերմունքի ուղղորդվածության եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին»,-նշված է հայտարարության մեջ:

Ստեղծագործական միությունների ղեկավարները իրենց հայտարարության մեջ վստահություն հայտնեցին, թե «Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների»:

Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանին Կոշից տեղափոխում են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, ընդ որում պահման ավելի խիստ` փակ, ռեժիմով: Մեկ օր անց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն տարածեց, թե «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխումը «պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ»:

Փաշինյանը անազատության մեջ է արդեն մեկ ու կես տարի` 2009 թվականի հուլիսի սկզբից: Նա դատարպարտվել էր 7 տարվա ազատազրկման 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ համաներում է կիրառվել եւ պատժաչափը կիսով չափ կրճատվել է: