Skip to content

Ժողովրդական հեռուստաալիքի ստեղծումը կախված չէ «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելուց

Հայաստանի ավելի քան 20 հազար քաղաքացիներ կողմ են արտահայտվել ժողովրդական հեռուստատեսություն ունենալու գաղափարին` այս կապակցությամբ նվիրաբերելով շուրջ 3,5 միլիոն դրամ (մոտ 9700 դոլար):

Գումարը կուտակվել է 2 ամսվա ընթացքում «Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամի հաշվեհամարին:

«Սա շատ սիմվոլիկ գումար է, իհարկե, բայց մենք ուրախ ենք, որ 20 հազար քաղաքացի իրենց մասնակցությունն է ունեցել ժողովրդական հեռուստատեսություն ունենալու գաղափարին»,- դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ա1+» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

«Այդ 20 հազար մարդը այլընտրանքային հեռուստատեսության պոտենցիալ պատվիրատուներ են, բաժանորդներ կամ, կարելի է ասել, փայատերեր»,-նշեց «Ժողովրդական հեռուստատեսության» հոգաբարձուների խորհրդի անդամ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Այս հիմնադրամը ստեղծվել է մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, որի նպատակն է «Ա1+» հեռուստաընկերության հետ ստեղծել այլընտրանքային հեռուստատեսություն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները պնդում են, որ ծրագիրը կիրագործվի, հիմնադրամն ու հոգաբարձուների խորհուրդը կշարունակեն իրենց աշխատանքը անկախ նրանից` դեկտեմբերի 16-ին հեռուստահաճախությունների մրցույթում եթերի իրավունք կստանա՞ «Ա1+»-ը, թե՞ ոչ:

«Հայաստանում այսօր հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվության հիմնական, մարզերում նույնիսկ` միակ աղբյուրը: Մինչդեռ մենք գիտենք, որ հասարակությունը գոհ չէ այն ամենից, ինչ այսօր առաջարկում են մեր հեռուստաընկերությունները», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Սրանից է ծնվել ժողովրդական հեռուստատեսության գաղափարը, որը, ըստ էության, կկազմի «Ա1+» հեռուստաընկերության եթերի մի մասը` բավարարելով հասարակության իրական ու բազմակողմանի տեղեկատվություն ստանալու պահանջարկը»:

Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ սկզբնական փուլում «Ժողովրդական հեռուստաընկերությունը» չի կարող շահույթ ունենալ և կոմերցիոն իմաստով ձեռնտու լինել:

«Եթե հասարակությունը ուզում է ունենալ այն, ինչ չունի, ուրեմն պետք է աջակցի դրա ստեղծելու գործին»,-ասում է  Նավասարդյանը:

«Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվել է 2003 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին: Եվ արդեն 13-րդ անգամ է մասնակցում հեռուստահաճախությունների մրցույթին: Այս մրցույթում նրա մրցակիցը «Արմնյուզ» հեռուստաընկերությունն է:

Մրցույթի հաղթողների անունները պարզ կդառնան 9 օրից, որի արդյունքներին անհամբեր սպասում են բոլորը: «Ա1+»-ի կողմնակիցները, ինչպես նախորդ բոլոր 12 անգամները, կրկին հավատով են լցված: «Ես 70 տոկոսով համոզված եմ, որ այս անգամ «Ա1+»-ը հաճախականության արտոնագիրը ստանալու է»,- ասում է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: