Skip to content

Եթերից դուրս. «Ա1+»-ին 13-րդ անգամ զրկեցին եթեր վերադառնալու հնարավորությունից

Այսօր հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում «Ա1+»-ը պարտություն կրեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Սա «Ա1+»-ի արդեն 13-րդ պարտությունն է 2002թ ապրիլի 2-ից:

Նույն մրցույթին մասնակցած` 18 հաճախականությունների համար «պայքարող» 20 հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաընկերությունների շարքում պարտված մյուս հեռուստաընկերությունը «ԱԼՄ»-ն է, որը 8 միավորով զիջում է մրցակից «Երևան» հեռուստաընկերությանը:

Մինչև արդյուքների հրապարակումը հնչում էին կարծիքներ, որ մրցույթն ի սկզբանե պայմանական բնույթ է կրելու, քանի որ բացի երկու հաճախականություններից, մյուս 16-ից յուրաքանչյուրի համար դիմել էր մեկական հեռուստաընկերություն:

Շատերի համար այս կարծիքը համոզմունք դարձավ, երբ հայտնի դարձան «Ա1+»-ին տրված ՀՌԱՀ-ի գնահատականները:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 8 անդամներից 7-ը զրո միավոր գնահատեցին «Ա1+»-ի սեփականատեր «Մելտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը: Միայն մեկ անդամի` «Մեդիամաքս» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արա Թադևոսյանի գնահատականը 2 էր: «Ա1+»-ի մրցակից «Արմնյուզ» հեռուստաընկերությունը ստացավ 44 միավոր: Դա նշանակում է, որ հեռուստաալիքը կմնա եթերում:

Առավելապես զրո միավորներ ստացած «Ա1+»-ի վերաբերյալ քվեարկությունից հետո մամուլի ասուլիսում մեկնաբանություններով հանդես եկավ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, ով ասաց, որ հանձնաժողովը ընկերության ներկայացրած մրցութային փաթեթում հայտնաբերել է «ակնհայտ կեղծ փաստաթղթեր»։ Մասնավորապես նշվեց «Մելտեքս» ՍՊԸ հայտում ներկայացված այն փաստաթղթերը, որոնցով «Հոբինգթոն Մենեջմենթ Լիմիթիդ» և «Ռոջեսթոն Լոջիսթիքս Լիմիթիդ» ընկերությունները պարտավորվում են ֆինանսապես օժանդակել «Մելտեքս» ՍՊԸ-ին:

«Մեծ Բրիտանիայի պաշտոնական իրավասու ռեգիստրը վարող ձեռնարկությունների մարմինը մեզ տեղեկացրեց, որ եղել է նման մի ձեռնարկություն («Հոբինգթոն Մենեջմենթ Լիմիթիդ») Մեծ Բրիտանիայում, որն իր գործունեությունը դադարեցրել է 2007 թվականին: 2006 թվականին, արդեն, նրա ակտիվները կազմել են 2 ֆունտ ստերլինգ: Այսինքն, վաղուց արդեն չի գործում նման ընկերություն, բայց պարտավորվում է ֆինանսապես օժանդակել «Մելտեքս» ՍՊԸ-ին»,- ասաց Ամալյանը:

Ըստ Ամալյանի, հանձնաժողովը նմանատիպ տեղեկություն է ստացել նաև «Ռոջեսթոն Լոջիսթիքս Լիմիթիդ» ընկերության մասին:

«Մելտեքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը ժխտում է կեղծ փաստաթղթերի առկայությունը և մտադիր է դատական կարգով բողոքարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը:

8 տարի չլիներով կապույտ էկրանին` «Ա1+»-ի աշխատակազմը շարունակել է իր գործունեությունը www.a1plus.am կայքի միջոցով և երկար ժամանակ եղել է համար մեկ կայքը այցելուների քանակով: Այս կայքում էր «Ա1+»-ը տեղադրում իր կողմից պատրաստած վիդեոռեպորտաժները: Իսկ այս տարվա սեպտեմբերից նույն կայքի միջոցով «Ա1+»-ը սկսեց նաև 24-ժամյա հեռարձակում:

2002 թ-ից հեռարձակման կապուղի ստացած «ԱԼՄ»-ն, որը պատկանում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին, եթեր կհեռարձակվի մինչև հաջորդ տարվա հունվարի 21-ը` համաձայն լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգման`կապված Հայաստանում թվային հեռարձակման անցումային շրջանի փոփոխությունների հետ:

7 զրոյի հեղինակներ

1. Գրիգոր Ամալյան, ՀՌԱՀ նախագահ

2. Ժիրայր Դադասյան

3. Սիմավոն Անդրեասյան

4. Արմեն Մկրտչյան

5. Արամ Մելքոնյան

6. Հայկ Քոթանյան

7. Կորյուն Առաքելյան