Skip to content

Կայացավ «Ճամպրուկ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Միգրանտների միջազգային օրվա նախաշեմին` դեկտեմբերի 17-ին, Երևանում Եվրամիության պատվիրակության շենքում 10 լրագրողներ մրցանակ ստացան միգրացիոն թեմայով լավագույն լուսաբանման համար։

«Հայաստանում միգրացիայի թեման դասվում է հանրությանը ամենաշատ հետաքրքրող թեմաների շարքին: Հայաստանում չկա մի ընտանիք, որ ուղղակիորեն ներքաշված չլինի այս պրոցեսների մեջ»,– ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ով ևս հրավիրվել էր մրցանակաբաշխությանը։

Հայաստանում միգրացիայի խնդիրը առավելապես ակնառու է մարզերում։ Եվ պատահական չէ, որ մրցույթին ներկայացված 25 հայտերից 12–ը մարզային լրատվամիջոցների լրագրողների կողմից էին։ Նրանցից 5–ը մրցանակակիր դարձան։

Լավագույն հեռուստառեպորտաժի համար 2–րդ տեղում էին Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ–ից Նատալյա Օսյանը և Գյումրիի ԳԱԼԱ ՀԸ-ից` Արմենուհի Վարդանյանը։

3-րդ կարգի մրցանակ ստացավ՝ Արմանուշ Նիազյանը դարձյալ Ալավերդուց: Հեռուստառեպորտաժներ անվանակարգում առաջին մրցանակ չեղավ։

Ժյուրին մրցանակներ չտվեց նաև ներկայացված ռադիոռեպորտաժների համար։ Սակայն Հանրային ռադիոն եւ «ՌադիոՀայը» ստացան հատուկ մրցանակներ միգրացիոն թեման ակտիվորեն լուսաբանելու համար։

Ժյուրիի նախագահ Գայանե Աբրահամյանը նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ մրցույթին զգալիորեն ակտիվ են մասնակցել մամուլի ներկայացուցիչները։ Մրցանակների արժանացան Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի «Կովկասի լրատու» ինտերնետային պարբերականի թղթակից Ալին Օզինյանը (Թուրքիա) եւ «Հետք»-ի Վանաձորի թղթակից Ադրինե Թորոսյանը, «Արմենիանաու»-ի թղթակից Գայանե Մկրտչյանը, «Հրապարակ» օրաթերթի թղթակիցներ Արմեն Դավթյանն ու Սոնա Հարությունյանը: Մրցանակակիրներն ստացան պատվոգրեր եւ դրամական պարգևներ:

Եղան նաև խրախուսական պարգևներ:

«Այս կարգի մրցանակաբաշխությունները լավ խթան են լրագրողներիս համար»,- ասաց մրցանակակիր Գայանե Մկրտչյանը:

«Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը կազմակերպում է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի աջակցությամբ:

Թեմայի վերաբերյալ կարող եք դիտել Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ-ի ռեպորտաժն այստեղ