Skip to content

Մեզ ձեր միլիոններն են պետք

Դեկտեմբերի 6-ին «Ինտերնյուս» ԶԼՄ աջակցության ՀԿ-ում Հայաստանի 13 հեռուստաընկերություններ ստորագրել են ՀՀ նախագահին ուղղված մի նամակ, որով խնդրել են բարի կամք դրսեւորել եւ հանձնարարել վերանայել հոկտեմբերի 17-ին օրենքի ուժ ստացած այն որոշումը, որով պահանջվում է տարածքային սփռում ունեցող հեռուստաընկերություններից` պետական տուրքը վճարել ոչ թե 50 հազար դրամ, ինչպես 2003 թ.-ից մինչ հիմա էր, այլ` մեկ միլիոն դրամ:

Նամակի պատճեն այլ հասցեատերեր էլ ունի` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան, ՄԻՊ Արմեն Հարությունյան, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան: Տեղեկացնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 17-ին:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար սահմանվել են տարեկան նոր դրույքաչափեր` հանրապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունները պետք է պետական տուրք վճարեն 20 միլիոն դրամի չափով, մայրաքաղաքայինները` 10 միլիոն, տարածքայինները` 1 միլիոն:

Նոյեմբերի 25-ին ՀՌԱՀ աշխատակազմը Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն գրություն է ուղարկել, որով հիշեցրել է ՀԸ տնօրեն Վարդան Անանյանին, որ նրա կողմից վճարվել է 50 հազար դրամը (հեռուստաընկերությունը սովորականի նման պետական տուրքը վճարել էր նախկին դրույքաչափով) եւ առաջարկել, որ վճարի եւս 950 հազար դրամ, ինչպես նաեւ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժը: Նշված տույժն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 190 հազար դրամ եւ օրեցօր ավելանում:

Օրենքում բացթողում կա այն առումով, որ մարզային ու ավելի փոքր սփռման դաշտ ունեցող ՀԸ-ները ընդգրկված են մեկ կետում: Այստեղ չորրորդ կետն ավելացնելու կարիք կա: Մարզային եւ տարածքային` մեկ քաղաքում կամ լավագույն դեպքում` տարածաշրջանում հեռարձակվող հեռուստաընկերություններն ունենալու են տարբեր չափի շահույթ: Սովորաբար մարզայիններն ավելի լավ հովանավորչություն են ունենալու, իսկ ընդամենը 10 հազար հեռուստալսարան ունեցողները, որ մեծ շահույթի մասին չեն էլ կարող երազել, պետք է մարզայիններին հավասար գումար վճարեն:

Հեռուստաընկերությունների տնօրենները միակարծիք են, որ նման վերաբերմունքը` դրույքաչափի փոփոխությունը, արդարացի չէ, եւ ֆինանսական առումով տհաճություններ է ստեղծելու իրենց համար:

Հայտնելով իրենց մտահոգությունն այս կապակցությամբ, նամակում նամակում մասնավորապես նշել են. «Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տարածքային սփռման համար հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակում իրականացնելու տարեկան բազային տուրքի չափը 20 անգամ աճել է, որը առկա ֆինանսական ծանր պայմաններում անընդունելի է մարզերում գործող հեռուստաընկերությունների համար: Մենք, լինելով մարզային փոքր քաղաքներում գործող հեռուստաընկերություններ, այդ քայլը դիտում ենք որպես անհավասար, խտրական եւ հակամրցակցային քաղաքականության դրսեւորում: Ենթադրվում էր, որ այդ փոփոխությունները պետք է վերաբերեն միայն թվային հեռարձակման համար նոր տեսակի արտոնագիր ստացող հեռուստաընկերություններին: Սակայն այն տարածվել է առաջին հերթին մեր` մարզերի տարբեր քաղաքներում գործող փոքր հեռուստաընկերությունների վրա, որոնցից շատերը արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար հանձնաժողով չեն դիմել»:

Նամակագիրները նաեւ համեմատության կարգով տեղեկացրել են, որ մարզային որոշ ՀԸ-ների համար տուրքի չափը մեկ տարվա եկամուտի 30 տոկոսն է կազմում: «Եւ հետեւապես հարց է ծագում, թե ինչպես է հաշվարկվել պետական տուրքի այդ չափը: Ի վերջո` ինչն է հաշվի առնվել այն սահմանելիս: Ելնելով վերոշարադրյալից, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ համապատասխան գերատեսչություններին` վերանայելու օրենքով սահմանված պետական տուրքի չափը` նվազեցնելով այն մինչեւ մարզերում գործող ՀԸ համար նախկին տարեկան բազային տուրքի չափը, այն է` 50 հազար դրամ»:»,-գրել են մարզային մեդիայի ներկայացուցիչները:

Տարածքային հեռուստաընկերություններից նամակի ստորագրմանը չի մասնակցել միայն «Իջեւանը» եւ այն հեռուստաընկերությունները, որոնք միավորվել եւ թվային հեռարձակման մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել:

«Քամուտ» ՀԸ տնօրեն Վարդան Անանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած հեռուստաընկերության դեպքում մեկ միլիոն դրամը ամբողջ տարվա եկամուտի նույնիսկ 50 տոկոսին է հավասար: Նա վստահեցրեց, որ եթե օրենքում անհրաժեշտ փոփոխություններ չկատարվեն եւ կարիք լինի` կդիմեն տնտեսական դատարան:

Քանի-որ, իր ձեւակերպմամբ, անալոգային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններին չնայած թույլատրել են աշխատել մինչեւ 2015 թվականը, այնուամենայնիվ խոչընդոտներ են ստեղծում այդ աշխատանքն իրականացնելու համար:

Հեղինակ` Գագիկ Աղբալյան

Աղբյուր` http://www.tesankyun.am/society/916–g-ls-u.html