Skip to content

Մերձդնեստր. լրագրող Էռնեստ Վարդանյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

RIA «New Region»-ի վերլուծաբան Էռնեստ Վարդանյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման առանց գույքի առգրավման:

Ինչպես հայտնում է Մերձդնեստրի հանրապետության Ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայությունը` դատավճիռը կայացվել է դեկտեմբերի 16-ին Գերագույն դատարանի կողմից: Լրագրողը մեղադրվում է Մոլդովայի հանրապետության օգտին լրտեսական գործունեության մեջ:

Ծնունդով գյումրեցի Վարդանյանը, լինելով Մոլդովայի քաղաքացի, ձերբակալվել է Մերձդնեստրյան հանրապետության անվտանգության ծառայության կողմից ապրիլի 7-ի երեկոյան` «դավաճանություն» մեղադրանքով:

Ապրիլի 21-ին Մոլդովայում Եվրամիության առաքելության ղեկավարները հայտարարարություն տարածեցին իրենց անհագստության մասին`  Մերձդնեստրյան կառավարության կողմից Էռնեստ Վարդանյանի ձերբակալման վերաբերյալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ռուսերեն լեզվով RIA “New Region” կայքում:

Անգլերեն հոդվածը` այստեղ: