Skip to content

Facebook-ի հիմնադիրը` տարվա մարդ Time-ի վարկածով

Չորեքշաբթի օրը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը «Time» ամսագրի կողմից ստացել է 2010 թվականի «Տարվա մարդ» մրցանակը: «Time»-ը «Տարվա մարդ» է համարում այն անձին, ով բացասական կամ դրական իմաստով իր գործունեությամբ ազդել է տարվա իրադարձությունների վրա: «Այս տարի նրանք անցան 500 միլիոն բաժանորդի սահմանագիծը: Facebook-ը փոփոխության է ենթարկում մեր կյանքը: Մոլորակի յուրաքանչյուր 10-րդ անձը գրանցված է ցանցում`չհաշված Չինաստանը: Այստեղ ամեն 5-րդն է օգտվում Facebook-ից», – հանդիսավոր արարողության ժամանակ ասել է «Time»-ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Շտենգելը:

«Time»-ի տվյալներով Ցուկերբերգը դեռ 19 տարեկան էր, երբ, սովորելով Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսում, 2004 թվականին բացեց ինտերնետային կայք` այն անվանելով Thefacebook.com: Այսօր նա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից է և միայնակ կառավարում է մի ընկերություն, որի 2010 թվականի եկամուտը կազմում է 2մլրդ ԱՄՆ դոլար:

Աղբյուր: Time